Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Փաստաթղթաշրջանառության բաժին

Փաստաթղթաշրջանառության բաժնի պետ` ...

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 37 13   էլ. փոստ

ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

   Փաստաթղթաշրջանառության բաժինը Վարչության նպատակների ու խնդիրների համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները
25) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության կազմակերպումը և Աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.
26) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը.
27) իրականացնում է Մարզպետին, Մարզպետի տեղակալներին և Գլխավոր քարտուղարին ներկայացվող թղթակցությունների դասակարգումը և հաշվառումը.
28) կազմակերպում է Մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված՝ Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված ելից գրությունների առաքումը էլեկտրոնային` «Mulberry ծրագրով, սուրհանդակային և փոստային ծառայությունների միջոցով, առձեռն տարբերակով և էլեկտրոնային փոստով․
29) կազմակերպում է ելից փաստաթղթերի սրբագրումը.
30) վերահսկողություն է իրականացնում փաստաթղթերի կատարման ժամկետների, գործավարության միասնական կարգի պահանջների կատարման նկատմամբ.
31) ապահովում է փաստաթղթերի հաշվառումը և պահպանումը, ստեղծում է արխիվի տեղեկատու համակարգը, վարում է արխիվային ֆոնդի, գործերի և փաստաթղթերի հաշվառումն ու պահպանումը.
32) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվային փաստաթղթերը տրամադրում է ժամանակավոր օգտագործման.
33) Հայաստանի Հանրապետության պետական և գերատեսչական արխիվներից ստանում է արխիվային անհրաժեշտ փաստաթղթերի պատճեններ և տեղեկանքներ.
34) մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերում Մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին` ընթացիկ գործավարության աշխատանքներում.
35) օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիների դիմումների և բողոքների ընդունման և վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի մասին իրազեկման աշխատանքները.
36) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի կազմումը և վարումը.
37) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանները.
38) օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիների առաջարկությունների ընդունման և դրանց հիման վրա ընդունված որոշումների մասին իրազեկման աշխատանքները.
39) ստուգում է մտից փաստաթղթերի՝ մուտքագրման համար անհրաժեշտ տվյալների առկայությունը.
40) ապահովում է մտից և ելից փաստաթղթերի հիմքերի վարումը.
41) իրականացնում է ստացված դիմում-բողոքների և հարցումների վերլուծությունն ու ամփոփագրի կազմումը.
42) կազմակերպում և իրականացնում է Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Գլխավոր քարտուղարի մոտ քաղաքացիների ընդունելության աշխատանքները.
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50