Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Անձնակազմի կառավարման բաժին

Անձնակազմի կառավարման բաժնի պետ` Իրինա Մկրտչյան

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 05 15   էլ. փոստ

 ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  Անձնակազմի կառավարման բաժինը Վարչության նպատակների ու խնդիրների համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները
1) Ապահովում է բարեվարքության հարցերով գործընթացի իրականացումը.
2) Ապահովում է Մարզպետի և Գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստումը, ինչպես նաև Մարզպետի և Գլխավոր քարտուղարի ընդունած իրավական ակտերի հաշվառումը և պահպանումը.
3) ապահովում է Մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքային, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերի կազմման և փոփոխություններ կատարելու նախապատաստական աշխատանքները, ինչպես նաև Մարզպետի աշխատակազմի և ենթակա մարմինների կառուցվածքայինստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական ծառայության պաշտոններիվերլուծության իրականացումը, պաշտոնների նկարագրության կազմումը, պաշտոններիգնահատման, դասակարգման աշխատանքները և պաշտոնների անձնագրերի, դրանցումփոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստումը.
4) ապահովում է Մարզպետի աշխատակազմում աշխատանքային, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման, գործողության ժամկետների վերահսկման, ծանուցման, համաձայնագրերի կազմման աշխատանքները.
5) ապահովում է Մարզպետի աշխատակազմի աշխատողների էլեկտրոնային և թղթյա գրանցամատյանի վարումը, ինչպես նաև տեղեկատվավերլուծական ծրագրերով աշխատանքի, տեղեկատվական հարթակի սպասարկման, պաշտոնական կայքում հրապարակվելիք տեղեկատվության տրամադրման աշխատանքները.
6) ապահովում է Մարզպետի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում Մարզպետի աշխատակազմի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և բաժնետիրական ընկերությունների ղեկավարիների), ինչպես նաև Մարզպետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձնանց, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործերի կազմման (մուտքագրման), հաշվառման, հանձման-ընդունման, պահպանման աշխատանքները.
7) ապահովում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի (բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի) կազմակերպման և անցկացման աշխատանքները, Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ մրցույթի թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքների, մրցույթի հարցազրույցի փուլի մասնագիտական գիտելիքների բացահայտմանը վերաբերող հարցաշարերի կազմման աշխատանքները.
8) ապահովում է Մարզպետի աշխատակազմի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակբաժնետիրական ընկերությունների ղեկավարների թափուր պաշտոնները զբաղեցնելու համարանցկացվող մրցույթների նախապատրաստման և անցկացման աշխատանքները.
9) ապահովում է Մարզպետի աշխատակազմում առանձին խնդիրների իրականացման համար փորձագետների ներգրավման, ինչպես նաև փորձնակ գրանցելու, Մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգին համապատասխան աշխատանքները, Մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայությանկադրերի ռեզերվի ռեեստրի վարումը, ռեզերվում գրանցելու, տեղեկատվական հարթակումտեղադրելու, կադրերի ռեզերվից հանելու հետ կապված ընթացակարգերի կազմակերպման աշխատանքները.
10) ապահովում է Մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման և կարիքների գնահատման աշխատանքները, ինչպես նաև վերլուծումը և արդյունքների ամփոփումը.
11) ուսումնասիրում և հաշվառում է Մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների կողմիցիրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները (կատարողական գնահատման ակտը և կառավարչական հմտություները)՝ անմիջականղեկավարի գնահատականներով, ինչպես նաև դրանց վերաբերյալ ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
12) ապահովում է Մարզպետի աշխատակազմի աշխատակիցներին խրախուսելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, խրախուսման գործընթացի կազմակերպումը, խրախուսված աշխատակիցների անհատական հաշվառումը, ինչպես նաև ներգրավվում Մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների նկատմամբ իրականացվող ծառայողական քննության աշխատանքներին, ապահովում է կիրառված կարգապահական տույժերի հաշվառումը, ինչպես նաև կարգապահական տույժերի գործողության ժամկետների նկատմամբ վերահսկողության սահմանումը.
13) Մարզպետին և Գլխավոր քարտուղարին առաջարկություն է ներկայացնում 65 տարին լրացած քաղաքացիական ծառայողի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը մինչև 1 տարի երկարացնելու վերաբերյալ.
14) ապահովում է Մարզպետի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքները.
15) իրականացնում է սոցիալական փաթեթի շահառուների էլեկտրոնային շտեմարանի վարման աշխատանքները.
16) ապահովում է Մարզպետի աշխատակազմում աշխատանքային փորձ ձեռք բերող և ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը.
17) ապահովում է Մարզպետի աշխատակազմի աշխատողների ծառայողական վկայականների և Մարզպետի աշխատակազմի շենք մուտքի թույլտվության անցագրերի տրամադրումը, գրանցումը և հաշվառումը.
18) ապահովում է Մարզպետի աշխատակազմի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողության աշխատանքները:
19) Անձնակազմի կառավարման հարցերով ցուցաբերում է գործնական, խորհրդատվական, մեթոդական և այլ անհրաժեշտ օգնություն, ինչպես նաև վերահսկում անձնակազմի կառավարման ոլորտի աշխատանքները.
20) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման հարցերով դիմումների, բողոքների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Գլխավոր քարտուղարին.
21) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում գլխավոր քարտուղարին.
22) Մարզպետին, Գլխավոր քարտուղարին և Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին է տրամադրում քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում` տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրերի միջոցով.
23) կադրային հարցերի վերաբերյալ կազմակերպում է խորհրդակցություններ, աշխատանքային հանդիպումներ և սեմինարներ.
24) կազմակերպում է անձնակազմի կառավարման հարցերով քաղաքացիներից և աշխատողներից ստացված նամակների, դիմումների, զեկուցագրերի, բողոքների քննարկում, ձեռնարկում է միջոցներ հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ, կազմակերպում է ընդունելություն` անձնակազմի կառավարման հարցերով և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Գլխավոր քարտուղարին.
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50