Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Հաշվապահական հաշվառման բաժին

Հաշվապահական հաշվառման բաժնի պետ` Մանվել Պետրոսյան

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 35 77   էլ. փոստ

 ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

   Հաշվապահական հաշվառման բաժինը Վարչության նպատակների ու խնդիրների համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները՝

13) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի բյուջետային միջոցներից ծախսերի կատարումը և ֆինանսահաշվային գործառույթների ձևակերպումները և գրանցումները.
14) սահմանված կարգով իրականացնում է բյուջետային միջոցներից ծախսերի կատարումը գանձապետական համակարգի միջոցով.
15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձևերով կազմում, ամփոփում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում Մարզպետի աշխատակազմի և համակարգի կազմակերպությունների ֆինանսական միջոցների՝ եկամուտների ու ծախսերի, եռամսյակային և տարեկան գործունեության ամփոփ հաշվեկշիռները, նրանց կից պահանջվող ձևերը, հաշվարկները, հիմնավորումները և բացատրությունները, ինչպես նաև այլ պետական մարմիններին է պարբերաբար ներկայացնում ֆինանսաբյուջետային գործընթացների վերաբերյալ համապատասխան հաշվետվություններ և տեղեկատվություն.
16) սահմանված ժամկետներում, հաստատված ձևերով, կազմում և համապատասխան մարմիններ է ներկայացնում եկամտային հարկի և վիճակագրական հաշվետվությունները.
17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցների հաշվառում, բանկային և գանձապետական գործառնությունների վարում.
18) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի աշխատողների աշխատավարձերի, պարգևատրումների, արձակուրդային վճարների, անաշխատունակության նպաստների ժամանակին հաշվարկումը, վճարումը, հարկերի փոխանցումների կատարումը պետական բյուջե.
18) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի աշխատողների ներքին և արտասահմանյան գործուղումների փաստաթղթերի անփոփում, ստուգում, հաշվարկում և վճարում.
20) Մարզպետի աշխատակազմի արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության հետ կապված ֆինանսական փաստաթղթերի անփոփում, ստուգում, հաշվարկում և վճարում,
21) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Մարզպետի աշխատակազմի, նրա ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթից օգտվելու համար գումարների ֆինանսավորման աշխատանքները.
22) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված վարկային և դրամաշնորհային ծրագրերի համար ֆինանսավորման փաստաթղթերի հիման վրա վճարումների իրականացում գանձապետական համակարգի միոցով.
23) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի կարիքների համար ձեռք բերված ապրանքանյութական արժեքների, աշխատանքների և ծառայությունների գնումների ֆինանսավորումը.
24) մասնակցում է Մարզպետի աշխատակազմի գույքագրման աշխատանքներին` կազմակերպում է գույքի հաշվառման և օտարման աշխատանքները, նյութական պաշարների մուտքի և ելքի հաշվառումը:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50