Մարզպետարան
Կառուցվածք
Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի պաշտոնակատար` Սոս Ալոյան
0222 2 09 64. 0222 2 55 02, 093 18 18 85
Հասցե՝ Ք.Աբովյան, Բարեկամության 2, 2201
Գործակալությունն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) հայտնաբերում է աղքատ ընտանիքներին և սահմանված կարգով նրանց հաշվառում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում.
բ) իրականացնում է աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակումը և վճարման կազմակերպումը.
գ) մասնակցում է մարզի, գործակալության սպասարկման տարածքի, այդ տարածքի համայնքների սոցիալական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.
դ) հավաքագրում է մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ, դրանք տրամադրում համապատասխան մարմիններին և կազմակերպում այդ ծրագրերի իրականացումը.
ե) ապահովում է քաղաքացիների համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ, սոցիալական աջակցության մատչելիություն և կողմնորոշվածություն դեպի սպասարկվողների անհատական պահանջմունքները.
զ) աջակցում է միջազգային և տեղական կազմակերպություններին կազմակերպելու անվճար սննդի ծառայություն.
է) աջակցում է անօթևան անձանց ժամանակավոր կացարան ապահովելու գործում.
ը) մասնակցում է թափառաշրջիկության և մուրացկանության խնդիրների վերաբերյալ համապատասխան մարմինների կողմից ծրագրերի իրականացման աշխատանքներին.
թ) գործակալություն դիմած անձանց ապահովում է նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ, առավել խորը մասնագիտական օգնության կարիքի դեպքում նրանց կողմնորոշում այլ կազմակերպություններ, որտեղ կարող է ցուցաբերվել մասնագիտական օգնություն.
ժ) հաշվառում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տուն-ինտերնատներ տեղավորելու հարցով դիմած անձանց, ուսումնասիրում նրանց ընտանեկան ու նյութական պայմանները, աջակցում նրանց փաստաթղթերի ձևակերպմանը և եզրակացություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
ժա) կազմում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած երեխաների կյանքի որակի նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր և իրականացնում դրանք ինքնուրույն կամ համագործակցելով համապատասխան կրթական, բուժական կամ այլ կազմակերպությունների հետ.
ժբ) օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրում է առանց ծնողական խնամքի մնացած բնակարանի կարիք ունեցող, երեխաների բնակարանային պայմանները.
ժգ) տրամադրում է գործակալություն դիմած քաղաքացիներին անհատական քարտերի հատկացման հետ կապված համապատասխան ծառայություններ և խորհրդատվություն.
ժդ) հաշվառում է կենտրոնի սպասարկման տարածքում բնակվող հաշմանդամներին և օժանդակում նրանց համար մշակված անհատական վերականգնողական ծրագրերի իրականացմանը.
ժե) իրականացնում է իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ: