Մարզպետարան
Կառուցվածք

Վասակ Վարդանյան
ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ
(+374223) 2-49-98
Կենսագրություն
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1991թ. փետրվարի 28, քաղաք Հրազդան
Կրթություն
1998-2008թթ.- Հրազդանի թիվ 6 միջնակարգ դպրոց
2008-2018թ.- Երևանի պետական համալսարան, միջազգային հարաբերությունների հանրային կառավարում, բակալավր
Աշխատանքային գործունեություն
2016 թվականից Հրազդան համայնքի ավագանու անդամ
Այլ տվյալներ
2009-2011թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում
Կուսակցական պատկանելությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է:
Գործառույթներ / իրավասություններ
Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:
Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ <<ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> 06.05.1997 ԹՎԱԿԱՆԻ N ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԳԻՐ
Մարզպետի տեղակալը`
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1790-Ն որոշմամբ)