Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Վասակ Վարդանյան

Վասակ Վարդանյան

ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 49 98

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
28.02.1991թ. ք. Հրազդան

Կրթություն
1998-2008թթ. Հրազդանի թիվ 6 միջնակարգ դպրոց
2008-2018թթ. Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժին

Աշխատանքային գործունեություն
2016թ. Հրազդան համայնքի ավագանու անդամ
28.06.2018թ. ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է

Այլ տվյալներ
2009-2011թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում

Կուսակցական պատկանելությունը՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:

Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ <<ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> 06.05.1997 ԹՎԱԿԱՆԻ N ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԳԻՐ

 Մարզպետի տեղակալը` 
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառներում

  • Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
  • Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
  • Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
  • Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ. 
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն. 
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները. 
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը. 
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ. 
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները. 
ը) պարբերաբար մարզպետին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին. 
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին. 
ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ. 
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1790-Ն որոշմամբ)

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50