Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Իրավաբանական բաժնի պետ

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223)2-3707

Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1964թ., 16-ը հուլիսի. Արարատի մարզ գ. Վարդաշատ

Կրթություն
1971-1979թթ.- Զովքի ութամյա դպրոց
1979-1984 թթ- Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց
1982-1983 թթ.- Երևանի թիվ 14 տեխնիկական ուսումնարան
1987-1993թթ – Երևանի պետական համալսարան՝ իրավաբանական ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1981-1982թթ – <<Երարդշին>> տրեստի՝ բանվոր
1986-1990 թթ. - Երևանի էլեկտրոլամպերի գործարան՝ փականագործ
1990-1994թթ. – Զովքի և Ձորաղբյուրի միջնակարդ դպրոցներ՝ ուսուցիչ, կազմակերպիչ
1994-1997թթ. – ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ՌՊՊՁ՝ պետի տեղակալ, պետի առաջին տեղակալ
1997-1998թթ – Հրազդանի միջշրջանային դատախազություն՝ ստաժոր քննիչ, քննիչ
1999-2014թթ -Կոտայքի մարզի դատախազություն՝ ավագ քննիչ քրեագետ, դատախազի օգնական, ավագ դատախազ
2015 թվականի հուլիսի 16-ից ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է ունի մեկ որդի, մեկ դուստր:
 

 

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա)ուսումնասիրում է Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերը, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում դրանք գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար.
բ)Մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին պարզաբանումներ է տալիս նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
գ)ստուգանշում Է Մարզպետի որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը.
դ)ուսումնասիրում է Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և առևտրային (բաժնետիրական) ընկերությունների տնօրենների կողմից ընդունված իրավական ակտերը, անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում Մարզպետին` դրանք գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար
ե)մասնակցում է համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակված լիազորությունների, համայնքի ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության իրականացման աշխատանքներին.
զ)ապահովում է սահմանված կարգով մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների օրենսդրությանը հակասող իրավական ակտերի վերացման կամ կասեցման աշխատանքները.
է)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
ը)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
թ)Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ժ)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժա)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժբ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժգ) Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժդ)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժե) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժզ)Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժէ)Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ժը)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
ժթ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
ի) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-21 14:58:53