Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Կարեն Մարգարյան

Կարեն Մարգարյան

Մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-49-98

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
14. հոկտեմբերի. 1982թ., ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան

Կրթություն

1989-1998 թթ.-Հրազդան քաղաքի N 1 միջնակարգ դպրոց
1998-2003 թթ.-Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մշակույթի ֆակուլտետի <<Հեռուստալրագրություն>> բաժին
2010 թ. – ԱՄՆ, Մերիլենդ նահանգ, Ճանաչողական և միջմշակութային փոխըմբռնման ծրագիր, Վերապատրաստման-ուսուցողական դասընթաց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուների համար

Աշխատանքային գործունեություն
2001-2002 թթ.– Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդարանի լրատվության պատասխանատու, <<Կեչառիս>> թերթի խմբագիր
2002-2003 թթ.- ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ
2003-2006 թթ.- ՀՀ Կոտայքի մարզպետի մամուլի քարտուղար
2006-2008 թթ.- ՀՀ Կոտայքի մարզպետի խորհրդական լրատվության և հասարակայնության հետ կապերի հարցերով
2008-2012թթ. ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
2012թ.- ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ

 

Այլ տվյալներ
2010թ. – ՀՀԿ Նախագահի պատվոգիր` ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ և կուսակցական ակտիվ գործունեության համար
2011թ.– ՀՀ Վարչապետի շնորհակալագիր` ՀՀ Անկախության 20-ամյակի առթիվ և աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար
2011թ. - Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան
2015թ. - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերի <<Անդրանիկ Օզանյան>> մեդալով
-Հաշվառված է ՀՀ Զինված ուժերի պահեստազորում

 

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:

Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ <<ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> 06.05.1997 ԹՎԱԿԱՆԻ N ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԳԻՐ

 

Մարզպետն տեղակալը`
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ                                                                                                                                                                                                                                                                                                   (Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1790-Ն որոշմամբ)

 

ՀՀ Կոտայքի մարզպետի 26.09.2012թ. N 373-Ա որոշմամբ համակարգում է հետևյալ ստորաբաժանումների աշխատանքները.

ա/ Կրթության, մշակույթի  և սպորտի վարչություն

բ/ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

գ/ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից արտաքին կապերի ոլորտի հետ տարվող աշխատանքներ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-18 15:36:44