Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Իրինա Մկրտչյան

Իրինա Մկրտչյան

Ընդհանուր բաժնի պետ

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-37-13

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1979թ., 16. հուլիսի. Կոտայքի մարզ, ք.Հրազդան

Կրթություն

1986-1994թթ.-Հրազդան քաղաքի  N14 միջնակարգ դպրոց

1994-1996թթ.-Հրազդան քաղաքի վարժարան

1996-2001թթ.-Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքետինգ և ապրանքագիտություն ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

2001-2002թթ.-ՀՀ Կոտայքի մարզպետի առաջատար մասնագետ

2002-2009թթ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի  քարտուղարության առաջին կարգի մասնագետ

2009թ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի քարտուղարության առաջատար մասնագետ

2009թ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ


Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը

ՀՀ Քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի  2 երեխա

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝ 
       ա)կազմակերպում է Մարզպետարան հասցեագրված մտից և ելից  գրությունների, քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների  գրանցման աշխատանքները` նաև էլեկտրոնային տարբերակով.
       բ)Օրենքով սահմանված կարգով հասարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների,  առաջարկությունների քննարկման արդյունքների մասին.   
       գ)հետևում է Մարզպետարանի ստորաբաժանումների կողմից ընթացք տրվող փաստաթղթերի կատարման ժամկետներին և յուրաքանչյուր շաբաթ տեղեկատվություն ներկայացնում Քարտուղարության պետին.
       դ)կազմակերպում է տվյալ տարվա  արխիվացման ենթակա փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքները  և դրանց  հանձնումը Մարզպետարանի արխիվ.
       ե)ապահովում  արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանման, օգտագործման և այդ  փաստաթղթերը  Հայաստանի ազգային արխիվ հանձնելու աշխատանքները.
       զ) հետևում է  վարչական վարույթի մատյանների վարմանը.
       է)հսկողություն է սահմանում պաշտոնական տեղեկագրերի գրանցման և նրանց շրջանառության ընթացքի ապահովման նկատմամբ.
       ը)կազմակերպում է արխիվային փաստաթղթերի գրանցամատյանի վարման աշխատանքները.
       թ)կազմակերպում է Մարզի խորհրդի նիստերի և Մարզպետի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրման աշխատանքները
        ժ)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
       ժա)Քարտուղարության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
       ժբ)Քարտուղարության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու  վերաբերյալ.
       ժգ)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
       ժդ)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
       ժե) Քարտուղարության  պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
       ժզ) Քարտուղարության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
       ժէ)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
       ժը)ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
       ժթ)Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր,  զեկուցագրեր և այլ գրություններ.
       ի) Քարտուղարության պետին, ըստ անհրաժեշտության,  ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
       իա)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված,  Գլխավոր քարտուղարի  գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների  պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
       իբ)ըստ անհրաժեշտության ներկայացնում է  համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
       իգ)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
       Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-20 17:04:08