Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք

Արմեն Հակոբյան
Վարչության պետ
(+374223) 2-73-01
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
01.01.1971թ. Կոտայքի մարզ, ք. Հրազդան
Կրթություն
1977-1988 թթ. Հրազդանի թիվ 2 միջնակարգ դպրոց
1989 -1994թթ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, էլեկտրֆիկացում և ավտոմատացում բաժին
Աշխատանքային գործունեություն
1988-1989թթ. «Հրազդանի Լազուր կոմբինատ»՝ 2-րդ կարգի բանվոր
1995-1996 թթ. «Հրազդանի էլ. ցանցեր» Դ.Ձ.՝ դիսպետչեր
1996-1997թթ. «Կոտայքի էլ. ցանցեր» ՏՎ՝ Հրազդան ենթակայանների խմբի վարպետ
1997-1998 թթ. «Աղբյուրակ Էլ. ցանց» մասնաճյուղ՝ գլխավոր ճարտարագետ
1998-1999 թթ. «Կենտրոնական էլ. ցանց» ՊՓԲԸ Կոտայքի բախշիչ ցանցերի շահագործման մասնաճյուղ՝ Հրազդանի տեղամասի պետի տեղակալ
1999-2000թթ. «Հրազդանի քաղաքի էլ. ցանց» մասնաճյուղ՝ նորոգման ծառայության պետ
2001-2009թթ. ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն՝ առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ
2009-2023 թթ. ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ
2025թ. մարտի 11 - ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ
Քաղաքացիական ծառայության դասային աստիճան
ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի
Գործառույթներ / իրավասություններ
. Բաժնի պետը՝
ա) աջակցում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությանը.
բ)կազմակերպում է զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների հետ տարվող աշխատանքները.
գ)ապահովում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ.
դ) մասնակցում է զորակոչային հանձնաժողովների կազմման գործընթացին.
ե) աջակցում է խաղաղ ժամանակ զորահավաքային աշխատանքներին.
զ)կազմակերպում է զորակոչի իրականացման, զինվորական ծառայողների, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքի անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ տարվող աշխատանքները.
է) մասնակցում է պետական սահմանների պահպանության գործում անհրաժեշտ աջակցության իրականացմանը.
ը) մասնակցում է տարածքային պաշտպանական միջոցառումների ծրագրավորման աշխատանքներին.
թ)մասնակցում է պաշտպանության նպատակով տարածքի հաղորդակցության ուղիների նախապատրաստման, զորահավաքային ծրագրերի իրականացմանը.
ժ)մասնակցում է ոստիկանության, ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հետ տարվող աշխատանքներին.
ժա) կազմակերպում է աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվանակոչման աշխատանքները.
ժբ)կազմակերպում է հարկային մարմինների, կապի, էլեկտրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման խնդիրների առնչությամբ ՀԳՄ տարածքային ծառայությունների հետ տարվող աշխատանքները.
ժգ) կազմակերպում է մարզի ԱԻ և ՔՊ համակարգի աշխատանքները.
ժդ)կազմակերպում է մարզային ծրագրով նախատեսված արտակարգ իրավիճակների հետ կապված տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացումը, ՏԻՄ-երի և բնակչության ներգրավումը ՔՊ միջոցառումների իրականացմանը.
ժե)կազմակերպում է Մարզի վարչական տարածքում անտառային հրդեհների մարման աշխատանքները, մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների և բնակչության ներգրավման աշխատանքները.
ժզ)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
ժէ)Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ժը)Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժթ)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ի)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իա)Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իբ)Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իգ)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իդ)ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իե)Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իզ)Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իէ)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
իը)ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իթ)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):