Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Կարեն Հունանյան

Կարեն Հունանյան

Կրթության բաժնի պետ

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-65-07

Կենսագրություն

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1978թ., 06. սեպտեմբերի. Կոտայքի մարզ ք. Հրազդան

Կրթություն
1985-1995թթ.-Հրազդան քաղաքի N 2 միջնակարգ դպրոց
1995-1999թթ.-Երևանի պետական համալսարան, աստվածաբանության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1997-1999թթ.-Լևոն Օրբելու անվան համալսարան՝ դասախոս-ասիստենտ
2004-2009թթ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ
2009թ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ
Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը
ՀՀ Քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական
Այլ տվյալներ
1999-2001թթ ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
       ա)իրականացնում է  վերահսկողություն Մարզպետարանի  ենթակայության պետական ուսումնական հաստատությունների  գործունեության նկատմամբ և  ապահովում  պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը.
       բ)կազմակերպում է բարձր լեռնային և սահմանամերձ գյուղերի դպրոցների` ուսուցիչներով ապահովման, հաշվառման աշխատանքները.
       գ) համակարգում է Մարզի  նախադպրոցական հիմնարկների գործունեությունը.
       դ)կազմակերպում է դպրոցական տարիքի  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաշվառման աշխատանքները  և   ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկման ապահովումը.
       ե) կազմակերպում և վերահսկում է ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման գործընթացը, կրթական փաստաթղթերի ստացման և բաշխման աշխատանքները.
       զ) կազմակերպում է ուսումնական  հաստատությունների մանկավարժներին, աշակերտներին ծրագրերով, գրականությամբ, մեթոդական ձեռնարկներով, դասագրքերով և այլ փաստաթղթերով ապահովելու գործընթացը.
       է)աջակցում է ուսումնական հաստատություններում սովորողների կամ շրջանավարտների գիտելիքների գնահատման կամ թեստավորման գործընթացին.
       ը)ՀՀ կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետական ուսումնական հաստատության տնօրենների  և ուսուցիչների ատեստավորումը.
       թ)Օրենքով սահմանված դեպքերում  ներկայացնում է առաջարկություն ուսումնական հաստատության գույքի օտարման կամ վարձակալության հանձնելու համար.
       ժ) իրականացնում է <<Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագրի հետագա ընթացքի մասին>>  ՀՀ կառավարության 2009 թվականի   հուլիսի 16-ի N 29 արձանագրային որոշման պահանջների ապահովումը
       ժա) աջակցում է հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման ծրագրերի իրականացմանը.
       ժբ)աջակցում է դասագրքերի շրաջանառու համակարգի և դպրոցները անհրաժեշտ գրականությամբ, գույքով ու սարքավումներով ապահովմանը, դրանց ուսումնանյութատեխնիկական բազայի հարստացման աշխատանքների կազմակերպմանը.
       ժգ) աջակցում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին`  Մարզում իրականացվող աշխատանքներում, մասնավորապես, ուսումնական հաստատությունների գործունեության մասին վիճակագրական տվյալների հավաքման և Շարժական ինտերնետային համակարգչային կայանի շահագործման հարցերում.
       ժդ) համակարգում և ղեկավարում է ուսումնական հաստատություններում նախնական զինվորական պատրաստականության անցկացումը.
       ժե) համայնքների, դպրոցական խորհուրդների եւ տնօրինությունների հետ կազմակերպում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, վերահսկում է   ուսումնական հաստատությունների կողմից դրանց կատարման գործընթացը.
       ժզ)համակարգում է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման աշխատանքները.
       ժէ)վերահսկում է նախադպրոցական  և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության  և  կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, ապահովումը կրթական  և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.
      ժը)կազմակերպում է ուսումնական հաստատությունների շենքերի կառուցման, շահագործման և պահպանման աշխատանքները.
       ժթ)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
       ի)Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
       իա)Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու  վերաբերյալ.
       իբ)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
       իգ)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
       իդ)Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
       իե)Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
       իզ)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
       իէ)ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
       իը)Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
       իթ)Վարչության պետին, ըստ անհրաժեշտության,  ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
       իժ)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված,  Աշխատակազմի ղեկավարի  գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների  պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
       լ)ըստ անհրաժեշտության ներկայացնում է  համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
       լա)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
       Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-04-16 17:48:28