Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Էլզա Հովհաննիսյան

Էլզա Հովհաննիսյան

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

էլ. փոստ

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-57-14

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1952թ.,  13.հուլիսի. ԼՂՀ Շահումյանի շրջան, գյուղ Խարխափութ

Կրթություն

1959-69 թթ-Շահումյանի շրջանի Ղարաչինարի միջնակարգ  դպրոց

1970-1974 թթ - ք. Երևան, Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ, հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետ:

Աշխատանքային գործունեություն

1974-1980թթ.-Հրազդանի շրջանի Վերին Ախտայի միջնակարգ դպրոց  և Հրազդանի թիվ 29 միջն.ՊՏՈՒ՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի

1980-1981թթ.-<<Հրազդանմեքենա>> արտադրական միավորման մեթոդիստ` սոցիալ-տնտեսական հարցերի գծով

1981թ.-<<Հրազդան>> շրջանային թերթի  գրական աշխատող

1981-1996թթ.-<<Գիտելիք>> գիտալուսավորչական ասոցիացիայի  Հրազդանի շրջանային կազմակերպության պատասխանատու քարտուղար

1996-2001թթ.- ՀՀ Կոտայքի մարզպետարանի արխիվի վարիչ

2002թ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը

ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական

Կուսակցական պատկանելությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի

Գործառույթներ / իրավասություններ

Աշխատակազմի ղեկավարի տեղակալը `
ա)վերահսկում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների  հանձնարարականների կատարման ընթացքը.
    բ) կազմակերպում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքները.
           գ)վերահսկում ու ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, դրանցում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծերի  մշակման ու վարման  աշխատանքների իրականացումը.
դ)օրենքով սահմանված կարգով վերահսկում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար  թափուր պաշտոններ  զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի,  ինչպես նաև   առաջատար և կրտսեր    պաշտոններ  զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
            ե)վերահսկում է Մարզպետարանի գործավարության կազմակերպման աշխատանքները.
զ)մասնակցում է քաղաքացիական ծառայողների մրցութային և ատեստավորման թեստերի ու հարցատոմսերի հարցերի կատարելագործման աշխատանքներին, ղեկավարում  այդ գործընթացը.
է)հսկողություն է սահմանում Աշխատակազմի  քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և ատեստավորման աշխատանքների նկատմամբ.
ը)հսկողություն է իրականացնում Մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ և արդյունքների  մասին զեկուցում Աշխատակազմի ղեկավարին.
թ)հսկողություն է իրականացնում Մարզպետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքի վարման և տեղեկատվական շտեմարանի հարստացման աշխատանքների նկատմամբ.
ժ)վերահսկողություն  է իրականացնում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի խորհրդի նիստերի և Մարզպետարանում անցկացվող  խորհրդակցությունների   արձանագրման գործընթացի նկատմամբ.
ժա)վերահսկողություն է իրականացնում Մարզպետարանի փաստաթղթերի արխիվացման և պահպանման գործառույթների նկատմամբ.
ժբ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելության նախապատրաստական աշխատանքներ, հսկում Մարզպետի կողմից ընդունելության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, հետևում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին.
ժգ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր   պաշտոններ  զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև առաջատար և կրտսեր  պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների հսկողությունը.
ժդ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է  մեթոդական տարբեր ուղեցույցերի նախապատրաստում ու մշակում.
ժե)Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները արդյունավետ տնօրինելու վերաբերյալ.
ժզ) Աշխատակազմի ղեկավարի  հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
            ժէ) իր լիազորությունների շրջանակներում այլ մարմիններից և պաշտոնատար անձանցից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ  և նյութեր.
ժը)իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժթ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կամ իր լիազորությունների շրջանակներում կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
ի)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Աշխատակազմի ղեկավարի տեղակալն  ունի օրենքներով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է  այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ  (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:35:44