Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Լևոն Պետրոսյան

Լևոն Պետրոսյան

Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար

էլ. փոստ

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 36 62

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
02.01.1962թ. ք. Եղվարդ

Կրթություն
1969-1979 թթ. Եղվարդի թիվ 2 դպրոց
1979-1984թթ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1984-1987թթ. Նաիրիի շրջանի Զովունիի խորհտնտեսության գյուղատնտես
1987-1989թթ. ՆԳՆ ՈՒԱՀՎ-ում գյուղատնտես
1989-1994թթ. Նաիրիի շրջխորհրդի գործկոմի հրահանգիչ, ՀԼԿԵՄ Նաիրիի շրջկոմի առաջին քարտուղար, ՀԵՄ խորհրդի նախագահ
1995-1996թթ. Նաիրիի շրջխորհրդի գործկոմի կազմ. բաժնի վարիչ
1996-1998թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության հողօգտագործման տեսչական վարչության առաջատար մասնագետ
1998-2001թթ.Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ
2001-2015թթ.Կոտայքի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ
2015թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ
2015թ. Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
2015-2019թթ.Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար
2019թ. ՀՀ Կոտայքի մարզպետարանի գլխավոր քարտուղար

Քաղաքացիական ծառայության դասային աստիճան
ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա

Գործառույթներ / իրավասություններ

Գլխավոր քարտուղարը՝
ա) ապահովում է քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
բ) մասնակցում է կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին.
գ) ապահովում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը.
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ) եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու, ինչպես նաև Օրենքի 122-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում նշանակում չկատարելու մասին.
ե) Օրենքով սահմանված կարգով ապահովում է ի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
զ) ապահովում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման Մարզպետարանի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքների իրականացումը.
է) Քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքների մասին մրցութային հանձնաժողովի եզրակացությունը, իսկ այդ արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում նաև Խորհրդի համապատասխան որոշումն ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է տվյալ պաշտոնում.
է1) Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, դիմում ներկայացրած, գործող հավաստագիր ունեցող և տվյալ կրտսեր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիներից մեկին առանց մրցույթի նշանակում է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում.
է2) Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած և չնշանակված քաղաքացիների ցանկը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Խորհուրդ.
ը) հաստատում է հերթական, ինչպես նաև արտաhերթ ատեստավորման ենթակա առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ցանկերը.
թ) իր պատճառաբանված որոշմամբ գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ներկայացնում է արտահերթ ատեստավորման.
ժ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժա) Գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում, ինչպես նաև ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում Խորհրդի համապատասխան որոշման հիման վրա Օրենքով սահմանված ժամկետում ընդունում է քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում.
ժբ) Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում քաղաքացիական ծառայողներին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ.
ժգ) Օրենքով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատելու հետ միաժամանակ իր կողմից քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհած քաղաքացիական ծառայողին իր որոշմամբ զրկում է տվյալ դասային աստիճանից.
ժդ) Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններում արտամրցութային կարգով կատարում է նշանակումներ.
ժե) իրեն անմիջականորեն ենթակա և հաշվետու քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ տալիս է համապատասխան եզրակացություններ.
ժզ) քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացնելու համար քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է համապատասխան հայտեր, ինչպես նաև իրականացնում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի համակարգման և կազմակերպման քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ.
ժէ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով գործուղում է գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ այդ ժամանակահատվածում իր հայեցողությամբ որոշելով նրանց վարձատրության պահպանման հարցը.
ժը) քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իր հայեցողությամբ որոշում է գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից զբաղեցնելու հարցը, ինչպես նաև քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կնքում է ժամկետային աշխատանքային պայմանագրեր.
ժթ) Գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված խրախուսանքներ.
ի) Գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված կարգապահական տույժեր.
իա) Գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալու դեպքում, Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, որոշում է թույլատրել տվյալ քաղաքացիական ծառայողին մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը.
իբ) իր լիազորությունների շրջանակներում նշանակում և ազատում է քաղաքացիական ծառայողներ չհամարվող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և կարգապահական տույժեր.
իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
իդ) ապահովում է Մարզպետարանի բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծման և դրանք սահմանված ժամկետում Մարզպետին ներկայացնելու աշխատանքների իրականացումը.
իե) ապահովում է Մարզպետարանի միջնաժամկետ ծախսային ծրագրերը սահմանված կարգով իրականացնելու աշխատանքները.
իզ) ապահովում է բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
իէ) ապահովում է միջնաժամկետ ծախսային ծրագրերով, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով, հակակոռուպցիոն ռազմավարությամբ, ռազմավարական այլ ծրագրերով գործունեության, ձեռքբերված արդյունքների և կատարված ծախսերի վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետներում հաշվետվությունների ներկայացումը.
իը) Մարզպետի հաստատմանն է ներկայացնում տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, Մարզպետի հաստատմանն է ներկայացնում տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
իթ) օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար.
իժ) կազմակերպում է Մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները.
լ) Մարզպետին է զեկուցում ամենօրյա փոստը և թղթակցությունները.
լա) Մարզպետի ստորագրությանն է ներկայացնում նրա կարգադրությունները, որոշումները.
լբ) Մարզպետարանում կազմակերպում է գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
լգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
լդ) կատարում է գլխավոր ֆինանսիստի լիազորությունները.
լե) վարում է մարզպետարանի գաղտնի գործավարությունը.
լզ) հսկողություն է իրականացնում մարզպետարանի աշխատակազմի ներքին կարգապահության նկատմամբ։
լէ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ: Գլխավոր քարտուղարն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ /Ծածկագիր` 66-1.1-1/

Համակարգում է հետևյալ ստորաբաժանումների աշխատանքները.

ա/ Քարտուղարություն

բ/ Իրավաբանական բաժին

գ/ Անձնակազմի կառավարման բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50