Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք

Արտյուշ Պետրոսյան
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
(+374223) 2-05-37
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
20.10. 1959թ. Վրաստանի Հանրապետություն, Ասպինձայի շրջան, գյուղ Դամալա
Կրթություն
1966-1976թթ. Դամալայի միջնակարգ դպրոց
1981-1985թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, բանասիրական ֆակուլտետ
1982-1984թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, հասարակական գիտությունների լրագրության ֆակուլտետ
1988-1991թթ. Հասարակական քաղաքական գիտությունների համալսարան, Սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ`մշակութային աշխատանքների կազմակերպիչ մասնագիտությամբ
2018թ. Անցել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթաց՝ դրսեկությամբ ուսուցման եղանակով: Հաջողությամբ հանձնել է նշված դասընթացի ծրագրով նախատեսված ավարտական քննությունը և քննական հանձնժողովի որոշմամբ ստացել Սոցիալական աշխատողի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
1985-1989թթ. Բյուրեղավանի թիվ 1 միջն. դպրոց`ուսուցիչ, փոխտնօրեն
1989-1992թթ. Բյուրեղավանի թիվ 3 միջն. դպրոց`փոխտնօրեն
1992-1993 թթ. Բյուրեղավանի քաղաքային մշակույթի տան տնօրեն
1993-1997թթ. Աբովյանի շրջգործկոմի շրջանային մշակույթի տան տնօրեն
1997-2002թթ. Բյուրեղավանի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի վարիչ
2002-2005 թթ. Աբովյանի պետական համալսարան, դասախոս
2005-2006թթ. Կրթության ազգային ինստիտուտ, վերապատրաստող դասախոս
2006-2010թթ. ՀՀ Կոտայքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
2011թ. ՀՀ Կոտայքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը
առաջին դասի խորհրդական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի
Գործառույթներ / իրավասություններ
Բաժնի պետը՝
ա) իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների, Մարզում գործող հանրակրթական դպրոցների և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ոստիկանության և հասարակական կազմակերպությունների հետ.
բ) իր լիազորությունների շրջանակներում ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից.
գ) մասնակցում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության թեմաներով սեմինարների, գիտաժողովների.
դ) ստուգում է խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվության ճշտությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին.
ե) կազմակերպում և ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրությունը, կարիքների գնահատման հիման վրա տալիս է եզրակացություն` երեխային մանկատուն կամ երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն կամ խնամատար ընտանիք կամ որդեգրման հանձնելու մասին.
զ) համակարգում է Մարզում գործող կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական բազան.
է) կազմակերպում է Մարզում կանանց հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
ը) կազմակերպում և ղեկավարում է կանանց սոցիալական պաշտպանության նոր մեխանիզմների մշակումը և իրականացումը.
թ) կազմակերպում և ղեկավարում է Մարզում գենդերային հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
ժ) կազմակերպում և ղեկավարում է Մարզում կանանց առուվաճառքի (թրաֆիկինգի) հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը
ժա) ապահովում է Մարզում կանանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.
ժբ) կազմակերպում և ղեկավարում է Մարզում Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը.
ժգ) Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսումնասիրման և կարիքների գնահատման հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմին է ներկայացնում եզրակացություն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին մանկատուն (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), կամ երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն կամ խնամատար ընտանիք տեղավորելու մասին.
ժդ) բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա ներկայացնում է վկայագրման` երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը և տալիս տեղեկատվություն երեխայի ծնողին (կամ խնամակալին) գործող ուսումնական հաստատությունների վերաբերյալ
ժե) ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների տեղավորման հետ կապված կողմնորոշման խնդիրները, պաշտպանում անչափահասների իրավունքներն ու շահերը.
ժզ) պարբերաբար լուսաբանում, ներկայացնում է Մարզի ընտանիքի, կանանց և երեխաների ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները` զանգվածային լրատվամիջոցներով.
ժէ) Ներկայացնում է առաջարկություն Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին` ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված մարզային և տեղական նշանակության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ.
ժը) կազմակերպում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրության, կարիքների գնահատման, դեպքի վարման, սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներ.
ժթ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի որդեգրել ցանկացող անձին` որդեգրման հնարավորության մասին եզրակացություն.
ի) ներկայացնում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխային մանկատուն կամ երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն տեղավորելու մասին եզրակացությունը.
իա) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին` խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացությունը.
իբ) ապահովում է Մարզում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությունը.
իգ) ապահովում է Մարզում ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացումը.
իդ) ապահովում է Մարզում ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց կատարումը.
իե) ապահովում է հանրակրթական դպրոցից դուրս մնացած, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը.
իզ) ապահովում է այն երեխաների հաշվառումը, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր.
իէ) ապահովում է տեղեկատվական բազայում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հաշվառումը,
իը) ապահովում է երեխա որդեգրելու համար դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը.
իթ) երեխային մանկատանը տեղավորելու մասին եզրակացության մեկ օրինակը ներկայացնում է խնամակալության և հոգաբարձության մարմին (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), իսկ մյուս օրինակը և նախատեսված փաստաթղթերը` նախարարություն.
իժ) մանկատանը ժամանակավոր տեղավորվող երեխայի ծնողներին նախազգուշացնում է այն մասին, որ եթե երեխային մանկատանը տեղավորելու հիմքերը վերանալուց հետո նրանք խուսափեն իրենց երեխային ընտանիք վերադարձնելուց, ապա երեխան կարող է հանձնվել որդեգրության, խնամակալության կամ խնամատար ընտանիք` օրենքով սահմանված կարգով.
լ) գիշերօթիկ հաստատությունում տեղավորվող երեխայի ծնողներին գրավոր նախազգուշացնում է այն մասին, որ եթե նրանք խուսափեն իրենց երեխային այցելել կամ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածում երեխային ընտանիքում պահել, ապա երեխան կարող է տեղափոխվել մանկատուն կամ հանձնվել ընտանիք` դաստիարակության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց ծնողներին լրացուցիչ տեղեկացնելու.
լա) քաղաքացուց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպում է այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում համապատասխան ակտ.
լբ) յուրաքանչյուր ամիս նախարարություն ներկայացնում է երեխային պահելու համար նախատեսված դրամական միջոցների և խնամատար ծնողների վարձատրության համար անհրաժեշտ միջոցների ստացման հայտ-պահանջագիրը.
լգ) կազմում և նախարարություն է ներկայացնում Մարզպետի կողմից հաստատված նախորդ ամսվա համար խնամատար ընտանիքին տրամադրված դրամական միջոցների վերաբերյալ կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին հաշվետվությունը`ըստ խնամատար ընտանիքների.
լդ) ներկայացնում է Մարզպետին` երեխայի իրավունքների պաշտպանության գործունեության մասին տարեկան հաշվետվություն.
լե) կազմակերպում և համակարգում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների ուսումնասիրությունը, կարիքների գնահատումն ու անհատական ծրագրերի մշակումն ու իրականացումը.
լզ) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը և իրագործմանը.
լէ) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
լը) Գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
լթ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լժ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
լի) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
խ) Գլխավոր քարտուղարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
խա) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
խբ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
խգ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
խդ) Գլխավոր քարտուղարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
խե) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Գլխավոր քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
խզ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
խէ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):