Մարզպետարան
Կառուցվածք

Ռազմիկ Հակոբյան
Քարտուղարության պետ
(+374223) 2-37-13
Կենսագրություն
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1957թ., 27-ը հոկտեմբերի. գ. Բջնի
Կրթություն
1964-1974 թթ.-Բջնիի միջնակարգ դպրոց
1975-1979 թթ.- Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ, պատմա-աշխարհագրական ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1979-1991թթ.-Բջնիի միջնակարգ դպրոց՝ պատմության ուսուցիչ
1987-1995թթ.-Բջնիի գյուղխորհրդի գործկոմ՝ նախագահ
1995-1998թթ.-Արդշինբանկի Չարենցավանի բաժանմունքի վարկավորման և ֆինանսավորման բաժին՝ վարիչ
1998-1999թթ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության անշարժ գույքի կադաստրի բաժին՝ պետ
1999-2017թթ.-Անշարժ գույքի կադաստրի Հրազդանի տարածքային ստորաբաժանման ընդհանոր բաժնի պետ
2017թ - Կոտայքի մարզպետարանի քարտուղարության պետ
Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը
ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի
Գործառույթներ / իրավասություններ
Քարտուղարության պետը՝
ա)ապահովում է Մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
բ)ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
գ)մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
դ) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
ե) ղեկավարում և ապահովում է Մարզպետարանի փաստաթղթաշրջանառության ողջ ընթացքը.
զ) վերահսկում է օրենքով սահմանված կարգով քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման արդյունքների մասին տեղեկացնելու աշխատանքները.
է) վերահսկում է արխիվային փաստաթղթերի գրանցամատյանը վարելու և յուրաքանչյուր նախորդ աշխատանքային տարվա բոլոր փաստաթղթերը Մարզպետարանի արխիվ ընդունելու աշխատանքները.
ը)ղեկավարում է արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանման, օգտագործման և այդ փաստաթղթերը Հայաստանի ազգային արխիվ հանձնելու աշխատանքները.
թ) վերահսկողություն է սահմանում Մարզի խորհրդի նիստերի և Մարզպետի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրման աշխատանքների նկատմամբ.
ժ) կազմակերպում և ապահովում է Մարզպետարան հասցեագրված փաստաթղթերի էլեկտրոնային մուտքագրումը, առաքումը, ելից համարների գրանցումը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ողջ ընթացքը.
ժա) հետևում է Մարզպետարանի ստորաբաժանումների կողմից ընթացք տրվող փաստաթղթերի կատարման ժամկետներին և յուրաքանչյուր շաբաթ տեղեկատվություն ներկայացնում Գլխավոր քարտուղարին.
ժբ) վերահսկողություն է սահմանում պաշտոնական տեղեկագրերի գրանցման և նրանց շրջանառության ընթացքի ապահովման նկատմամբ.
ժգ) վերահսկում և ղեկավարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Մարզպետի և պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման, ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը.
ժդ) հսկողություն է իրականացնում վարչական վարույթի մատյանների վարման աշխատանքների նկատմամբ.
ժե) համակարգում է վարչական շենքերի շահագործման և ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման աշխատանքները.
ժզ) համակարգում է էլեկտրաէներգիայի և հեռախոսակապի անխափան մատակարարման աշխատանքները.
ժէ) համակարգում է Մարզպետարանի գույքագրման աշխատանքները.
ժը) համակարգում է Մարզի համայնքների հողի հարկի և գույքահարկի հայտ-պահանջագրերի` ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացման և համայնքներին բաշխելու գործընթացը.
ժթ) Իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատությունները ապահովելու համար.
ի) օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է գրավոր հարցումների գործավարության աշխատանքները` քաղաքացիների դիմում-բողոքների վերաբերյալ.
իա) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Քարտուղարության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
իբ) Գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
իգ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իդ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Քարտուղարության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իե) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իզ) Գլխավոր քարտուղարին է ներկայացնում Քարտուղարության աշխատանքային ծրագրերը.
իէ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իը) ստորագրում է Քարտուղարության անունից պատրաստվող փաստաթղթերը.
իթ) Քարտուղարության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իժ) Գլխավոր քարտուղարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Քարտուղարության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լ) Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
լա) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լբ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Քարտուղարության պետն ունի Oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):