Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կանոնադրություն

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

N1550-Լ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

----------------------------------------------------------------------------------------------------------------

      Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3․1-ին մասի և 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի՝

      1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը՝ համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը՝ համաձայն N 8 հավելվածի.
9) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը՝ համաձայն N 9 հավելվածի.
10) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը՝ համաձայն N 10 հավելվածի։

       2․ Մարզպետների աշխատակազմերի կառուցվածքում`

1) Քաղաքաշինության վարչությունը և Հողաշինության-հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչությունը միաձուլել՝ ստեղծելով քաղաքա-շինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչություն.
2) Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը միա-ձուլել՝ ստեղծելով առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն.
3) Քարտուղարությունը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը և Անձնակազմի կառավարման բաժինը միաձուլել` ստեղծելով անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն, իսկ Սյունիքի մարզպետարանի Քարտուղարությունը և Անձնակազմի կառավարման բաժինը միաձուլել` ստեղծելով անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն.
4) Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունն անվանափոխել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն.
5) Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունն անվանափոխել գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչություն.
6) Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունն անվանափոխել ֆինանսական վարչություն.
7) Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինն անվանափոխել զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժին, իսկ Սյունիքի մարզպետարանի Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժինն անվանափոխել զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժին։

   3.Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված կարգով և մեկամսյա ժամկետում ապահովել «մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը հաշվա-ռումից հանելու և «մարզպետի աշխատակազմ» մարմինը հաշվառելու գործընթացը։

   4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից երկու ամիս հետո։

 


                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                   ՎԱՐՉԱՊԵՏ                                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

   Երևան
      --------------------------------------------------------------------------------------------------------------

 

ՀավելվածN 6
                                                                               ՀՀ վարչապետի N 1550 - Լ որոշմա
ն

 

                                                     Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

                                 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ
                                                  ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

                                                  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետը (այսուհետ՝ մարզպետ)
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմի (այսուհետ՝ մարզպետի աշխատակազմ), մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգելու միջոցով մարզում իրագործում է Կառավարության տարածքային քաղաքականությունը։

    2. Մարզպետի աշխատակազմի ստեղծման, վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխությանև նրա գործունեությանդադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

   3. Մարզպետի աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների, իրավական այլ ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

   4. Մարզպետի աշխատակազմի անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմ․
2) ռուսերեն՝ Аппарат Марзпета Котайка Республики Армения.
3) անգլերեն՝ Staff of Kotayk Marzpet of tհe Republic of Armenia․
4) ֆրանսերեն՝ Personnel du Marzpet de Kotayk de la République d'Arménie:

   5. Մարզպետի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Մարզպետի աշխատակազմը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։
 

   6. Մարզպետի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկվում են մարզպետի, մարզպետի տեղակալների, գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականների, մարզպետի օգնականների, մարզպետի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:

    7․ Մարզպետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի կառավարման իրավասություն:
8. Մարզպետի աշխատակազմի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ։
9․ Մարզպետի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս:


2. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

   10. Մարզպետի աշխատակազմի գործունեության նպատակներն են՝
1) մարզի զարգացմանռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացումը․
2) մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքապետարանների արդյունավետ գործունեության և համագործակցության ապահովումը․
3)տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման միասնական տեղեկատվական համակարգի կազմակերպման, շահագործման ու զարգացման գործընթացներում անհրաժեշտ մասնակցության ապահովումը․
4)մարզի և համայնքների համաչափ զարգացման նախադրյալների ձևավորմանը նպաստելը.
5)մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպություն-ների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեց-վածության ապահովումը:

   11.Մարզպետի աշխատակազմի գործունեության խնդիրներն են՝

1) մարզի զարգացման ռազմավարության շրջանակներում մշակված գործունեու-թյան ծրագրերի իրագործման ապահովումը․
2) տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող խնդիրների բացահայտումը և դրանց կարգավորման ուղղությամբ առաջարկությունների մշակումը և ներկայացումը.
3) մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցվածության վերաբերյալ առկա խնդիրների բացահայտումը և դրանց վերացման ապահովումը.
4) մարզի և համայնքների համաչափ զարգացմանն ուղղված նորարարական և ներդրումային ծրագրերի մշակմանն աջացելը․
5) համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ պետություն-համայնք համագործակցության արդյունավետության ապահովումը․
6) մարզի տարածքում տնտեսական ակտիվությունը խթանելու, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ տեղեկատվական հենքի ձևավորման աշխատանքների ապահովումը։

    12․ Մարզպետի աշխատակազմի գործառույթներն են՝

1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության տարած-քային քաղաքականությանը, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական վիճակին վերա-բերող անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնին (այսուհետ՝ լիազորված մարմին)․
2) քննարկում է մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև մարզի համայնքապե-տարանների գործունեությանը վերաբերող` քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքները).
3) մշակում է իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատան-քային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմին՝ ծրագրերում չընդգրկված լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ համաձայնություն ստանալու համար.
4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական և մասնագիտական հսկողություն.
5) հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում.
6) սահմանված կարգով համագործակցում է այլ պետությունների վարչատարածքային միավորների և միջազգային կազմակերպությունների հետ.
7) մշակում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջարկություններ և աջակցում է դրանց իրագործման աշխատանքներին․
8) իր իրավասությունների սահմաններում աջակցում է մարզում համայնք-մասնավոր, պետություն-մասնավոր, պետություն-համայնք-մասնավոր գործընկերության արդյունավետ մեխանիզմների ներդրմանը․
9) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի, այդ թվում` կլիմայի փոփոխության ազդեցությունների նվազեցման ու հարմարվողականության ծրագրերի մշակմանը և ապահովում դրանց իրականացումը մարզի տարածքում.
10) իր իրավասության սահմաններում մասնակցում է մարզի բնակավայրերում աղետների ռիսկի կառավարմանն (նվազեցում, արձագանքում, հետևանքների վերացում, հետաղետային վերականգնում) ուղղված միջոցառումների իրականացմանը.
11) մշակում և զարգացման ռազմավարություններում ներառումէ աղետների ռիսկի նվա-զեցմանն ուղղված ծրագրեր, կազմակերպում և համակարգում է դրանց իրականացումը. 12) համագործակցելով արտակարգ իրավիճակների ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ՝ կազմակերպում և ապահովում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակներում գործելու բազմակողմանի ուսուցողական ծրագրերի ներդրումը, աջակցում է ուսումնավարժանքների կազմակերպմանը.
13) ապահովում է պաշտպանության բնագավառում մարզպետին և մարզպետի աշխատակազմին օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը.
14) կազմակերպում և ղեկավարում է մարզի տարածքում քաղաքացիական պաշտ-պանության, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը.
15) մշակում է մարզի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջարկու-թյուններ և աջակցում է դրանց իրագործման աշխատանքներին․
16) մարզում աղբահանության կառավարման մոդելների, օպերատորների ներգրավ-ման, աղբավայրերի շահագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմին.
17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով մարզպետին վերապահված լիազորությունների շրջանակներում այլ գործառույթներ.
18) մասնակցում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացման աշխատանքներին.
19) իր իրավասությունների սահմաններում նպաստումէ սոցիալական աջակցության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացմանը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ձևավորված համակարգող խորհուրդների միջոցով։

 

            3. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

   13. Մարզպետի աշխատակազմի համակարգումն իրականացնում է տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմինը)։

   14. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝

1) հաստատում է մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը և կատարում կանոնադրության և կառուցվածքային փոփոխություններ.
2)սահմանում է մարզպետի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները.
3) հաստատում է մարզպետի աշխատակազմի տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ․
4) վերահսկողություն է իրականացնում մարզպետի աշխատակազմին ամրացված կամ օգտագործմանհանձնվածպետականսեփականությանպահպանության նկատմամբ։

   15. Լիազորված մարմինը՝

1) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով՝ համակարգում է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները.
2) քննարկում և համադրում է, տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը.
3) իրավական հսկողություն է իրականացնում մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ և անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.
4) իրականացնում է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը.
5) լսում է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.
6) մշակում է տարածքային զարգացման ռազմավարությունն ու դրա իրականացմանն ուղղված ծրագրերը.
7) իրականացնում է իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ, ինչպես նաև գրավոր համաձայնություն է տալիս մասնագիտական հսկողության մարմինների կողմից իրականացվող մասնագիտական և իրավական հսկողությանը.
8) մարզպետից սահմանված կարգով ստանում է Կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը։

    17․ Մարզպետը ղեկավարում է մարզպետի աշխատակազմի գործունեությունը:
 

    18. Մարզպետին անմիջական հաշվետու են մարզպետի տեղակալները, գլխավոր քարտուղարը, մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակեր-պությունների ղեկավարները, մարզպետի խորհրդականները, օգնականները և կառուց-վածքային ստորաբաժանումների ղեկավարները:

   19․ Մարզպետը՝

1) ապահովում է մարզում պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքա-կանության իրագործումը․
2) սահմանված կարգով լիազորված մարմնի միջոցով Կառավարության և վարչա-պետի քննարկմանն է ներկայացնում նրանց իրավասությանը վերապահված հարցերը.
3) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբա-ժանումներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվություն և նյութեր.
4) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ.
5) համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ և քննարկման էներկայացնում նրանց իրավասության շրջանակում մարզին առնչվող հարցերը.
6) սահմանված կարգով նախապատրաստում և լիազորված մարմնի միջոցով առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն՝ մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.
7) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև Կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին. 8)ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Կառավարություն`իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում լիազորված մարմնին, ինչպես նաև ապահովում է հաշվետվությունների հրապարակայնացումը զանգվածային լրատվական միջոցներով․
9) պարտադիր քննության է առնում պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում-ների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.
10) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
11) սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին՝ իր կողմից տվյալ բնագավառում Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման վերաբերյալ.
12) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատությունները ապահովելու ուղղությամբ.
13) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում մասնակցում է համա-պատասխան բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնին վերապահված լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը՝ վերջինիս դիմելու դեպքում.
14) բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման աշխատանքներին.
15) հաստատում և գործողության մեջ է դնում մարզի քաղաքացիական պաշտպանության, խաղաղ ժամանակից պատերազմականի փոխադրելու պլանները․
16) առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված
կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը կարող է վերապահել իրեն, ինչպես նաև մարզպետի տեղակալներին՝ բացառությամբ սույն կետի 17-րդ ենթակետով նախատեսված դեպքի․
17) գլխավոր քարտուղարին է վերապահում մարզպետի աշխատակազմի լիազորու-թյունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինան-սատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբե-րությունների մասնակցության գործառույթների և աջակցող մասնագիտական կառուց-վածքային ստորաբաժանումների գործունեության համակարգումը․
18) հաստատում է մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժա-նումների կանոնադրությունը․
19) հաստատում է մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը.
20) հանձնարարականներ և ցուցումներ է տալիս մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարներին, իր տեղակալ-ներին և գլխավոր քարտուղարին․
21) պատասխանատու է մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
22)իրիրավասությանսահմաններումառանցլիազորագրիհանդեսէգալիսՀայաստանի Հանրապետությանանունից,ինչպեսնաևտալիսէՀայաստանիՀանրապետությանանունից հանդես գալու լիազորագրեր,այդ թվում` վերալիազորման իրավունքովլիազորագրեր.
23) իրականացնում է մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.
24) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է մարզպետի աշխատակազմի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
25) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
26) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, մարզում Կառավարության տարածքային քաղաքականությունն արդյունավետ իրագործելու նպատակով,կարող է ձևավորել իրեն կից գործող խորհրդակցական մարմիններ.
27) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ իրակա-նացնում է վարչական վարույթ.
28) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.
29) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, գլխավոր քար-տուղարի հանձնարարականները.
30) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում մարզպետի աշխատակազմի ենթա-կայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարների կամ կոլեգիալ կառա-վարման մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնա-րարականները.
31) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
32) կատարում է պարտականությունների բաշխում իր տեղակալների, խորհրդական-ների, օգնականների միջև.
33) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։ 20. Մարզպետն ընդունում է որոշումներ:

  21. Մարզպետին կից, որպես խորհրդակցական մարմին, գործում է մարզի խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

   22. Մարզպետի բացակայությանդեպքում նրան փոխարինում էառաջինտեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում` մարզպետի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

  23. Մարզպետի տեղակալը (տեղակալները)՝

1) գործում է մարզպետից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը)՝ իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում փոխանցում է մարզպետի հանձնարարականները, ապահովում է կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կողմից մարզպետի հանձնարարական-ների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողու-թյուն` արդյունքների մասին տեղեկացնելով մարզպետին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում մարզպետին ներկայաց-նում է առաջարկություններ.
5) իրականացնում է մարզպետի այլ ցուցումներ և հանձնարարականներ:

  24. Մարզպետի տեղակալներն օրենքով նախատեսված դեպքերում կարող են ունենալ օգնականներ: Մարզպետի տեղակալների օգնականներն անմիջական հաշվետու են մարզպետի տեղակալներին:

  25. Մարզպետի աշխատակազմը գույքային և անձնական ոչ գույքայինիրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

  26. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ-մանված կարգով պատասխանատու է մարզպետի աշխատակազմի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

  27. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար:

  28․ Գլխավոր քարտուղարը՝

1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքի 12-րդհոդվածի1-ինմասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայաց-նում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է մարզպետի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է մարզպետի աշխատակազմի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
4) մարզպետիններկայացնումէ մարզպետի աշխատակազմի տարեկան հաշվեկշիռը. 5) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետի աշխատակազմի
կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
6) մարզպետին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.
7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է մարզպետի տեղակալների, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին, կազմակերպություն-ներին փոխանցում է մարզպետի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորու-թյունների շրջանակներում տալիսէ հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնումէ հսկողություն՝արդյունքների մասինտեղեկացնելով մարզպետին.
9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, մարզպետի և մարզպետի տեղակալների անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:

  29. Գլխավոր քարտուղարի բացակայության ժամանակ պարտականություններն իրականացնում է վերջինիս պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող անձը:

4. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

30. Մարզպետի աշխատակազմի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1)քաղաքաշինության,հողաշինության ևենթակառուցվածքներիկառավարմանվարչություն.
2) առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն.
3)տարածքայինկառավարմանևտեղականինքնակառավարմանհարցերիվարչություն․
4) կրթության, մշակույթի և սպորտի վարչություն․
5) զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժին․
6) գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչություն․
7) զորահավաքային նախապատրաստության բաժին:

 31. Մարզպետի աշխատակազմի աջակցող մասնագիտականկառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) ֆինանսական վարչություն.
2) անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն․
3) իրավաբանական բաժին:

5. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

   32. Մարզպետի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

   33.Մարզպետի աշխատակազմի գույքը ձևավորվումէՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մարզպետի աշխատակազմին տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

 34. Մարզպետի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Կառավարությունը:

 35. Մարզպետի աշխատակազմը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

 36. Մարզպետի աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:


6. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  37.Մարզպետի աշխատակազմը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

  38. Մարզպետի աշխատակազմի ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

  39. Մարզպետի աշխատակազմի ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

  40. Մարզպետի աշխատակազմի կողմից հաշվապահական հաշվառում վարելը և հաշվետվություններ ներկայացնելը համակարգումև ապահովումէ գլխավոր քարտուղարը:

  41. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որը հանդիսանում է նաև գլխավոր ֆինանսիստը և իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                 ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
                                  ՂԵԿԱՎԱՐ՝                                              Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

                                                                                                             29.12.2022
                                                                                                        ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
                                                                                                      ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
                                                                                                   ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 -------------------------------------------------------------------------------------------------------------------

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-25 18:54:04