Նորություններ
Լրահոս

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ /տեսանյութ/Ը 28.09.2017
Մարզպետարանում կայացել է մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Օրակարգային առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն անդրադարձել է մարզի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման ընթացքին ՝ վերլուծելով հիշյալ գործընթացի ուղղությամբ համայնքների կողմից իրականացվող աշխատանքների հիմնական ցուցանիշները: Այնուհետև...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԵԿՈՒՑԵԼ Է ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ/տեսանյութ/ 27.09.2017
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել հուլիսի 8-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման և մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը: Անդրադառնալով աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալներին՝ մարզպետը նշել է, որ ֆիզիկական անձանցից աղբահանության դիմաց վարձավճարի հավաքագրումը 2017 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 84 տոկոս, իսկ իրավաբանական անձանց հետ համապատասխան...

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ 23.09.2017
Կոտայքի մարզ է այցելել ՀՀ Առողջապահության նախարար Լ. Ալթունյանը: Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ու Առողջապահության նախարար Լ. Ալթունյանը նախ եղել են <<Նաիրիի բժկական կենտրոն>> ՓԲԸ-ում, շրջայց են կատարել առողջապահական հաստատության բաժանմունքներում և դիտարկել աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղությունները: Աշխատանքային այցելության հաջորդ կանգառը եղել է <<Աբովյանի ծննդատուն>> ՊՓԲԸ-ն: Բժշական կազմակերպության պատասխանատուների...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 22.09.2017
Աբովյան համայնքի ավագանու նիստերի և համայնքային նշանակության այլ միջոցառումների (ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ) առցանց հեռարձակումների վերաբերյալ Աբովյան համայնքի Ավագանու նիստ 23.09.2017թ. 12:00 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1. «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական...

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.09.2017
Սիրելի՛ հայրենակիցներ, Կոտայքի մարզի հարգարժա՛ն բնակիչներ: Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ը մեր տոնացույցի ամենապանծալի էջերից է, քանզի այդ օրը մեր ժողովուրդը միահամուռ << այո>> ասաց անկախությանը և ի լուր համայն աշխարհի հայտարարեց, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու...

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՎ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 21.09.2017
Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի առիթով տոնական միջոցառումներ են կազմակերպվել ինչպես մարզկենտրոնում , այնպես էլ մարզի այլ համայնքներում: Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների ծրագրի շրջանակներում Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում կազմակերպվել է տոնական գլխավոր հանդիսությունը: Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո մեկնարկած միջոցառումն ուղեկցվել է մարզի լավագույն համույթների ու անհատ կատարողների...


