Նորություններ
Լրահոս
Քաղաքացիների ընդունելություն Եղվարդ քաղաքում 11.07.2018
Սույն թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 9:00-12:00 Կոտայքի մարզպետարանի Եղվարդ քաղաքի ներկայացուցչությունում (ք. Եղվարդ Երևանյան 1), Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կընդունի Եղվարդ քաղաքի և հարակից բնակավայրերի նախապես հերթագրված բնակիչներին: Ընդունելությանը մասնակցելու համար կարող եք հերթագրվել՝ զանգահարելով 0223 2-57-14 :
Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Լիլիթ Ստեփանյանը 11.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է Ակունք խոշորացված համայնք 10.07.2018
Մարզպետն աշխատանքային հանդիպումներ է ունեցել համայնքապետարանի աշխատակազմի և խոշորացված համայնքի վարչական շրջանների ղեկավարների հետ, եղել համայնքների դպրոցներում, ապա այցելել Մշակույթի Տուն և բուժամբուլատորիա։ Այցի հիմնական նպատակը Ակունք համայնքի Նոր գյուղում նշանակված հանրային լսումներն էին։ Դպրոցի դահլիճում՝ գյուղի հանրության ներկայացուցիչների հետ կազմակերպված լսումներին քննարկվել է խմելու և ոռոգման ջրի հարցերը, ճանապարհների խնդիրներն ու գյուղում առկա հրատապ...

Հանրային լսումներ Նոր Գյուղում 09.07.2018
Հուլիսի 10-ին, Կոտայքի մարզի Նոր Գյուղում, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հրավիրում է հանրային լսումների: Օրակարգում համայնքում առկա և հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք խնդիրների քննարկումն է, ինչպես նաև խոշորացված համայնքի ղեկավարի մասնակցությամբ՝ նոր վարչական ղեկավարի նշանակման հարցը: Համայնքի գաղափարական, ազնիվ և զարգացման տեսլական ունեցող երիտասարդների մասնակցությունն այս լսումներին խիստ կարևոր է: Ի դեպ, այս համայնքում իսպառ բացակայում են որակյալ...
Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի համալրման մասին 09.07.2018
Տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններում երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացման, երիտասարդական մասնակցության խթանման նպատակով Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմի համալրմանը: - Խորհրդի կազմում ընդգրկվում են մարզի բոլոր քաղաքային, ինչպես նաև երկու հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքների երկուական ներկայացուցիչ, որոնցից մեկը ներկայացնում է պետական, իսկ մյուսը՝ ոչ պետական հատվածը: - Խորհրդի...

Հրաժարականի դիմում է ներկայացրել Գեղաշեն համայնքի ղեկավարը 09.07.2018
Սույն թվականի հուլիսի 9-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Գեղաշեն համայնքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով: Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:


