Նորություններ
Լրահոս

Հրաժարականի դիմում է ներկայացրել Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը 17.07.2018
Սույն թվականի հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը: Հուլիսի 17-ին համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով: Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին 16.07.2018
Այսօր՝ հուլիսի 16-ին, ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմին և ավագանու անդամներին ներկայացրեցին Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Ողջունելով և շնորհավորելով Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին՝ մարզպետը գործուն...

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է «Վազիր՝ սրտով» միջոցառմանը 14.07.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Հրազդան քաղաքում մասնակցել է «Վազիր՝ սրտով» միջոցառմանը, որը կազմակերպվել էր Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոնի կողմից իրականացվող «Ապահովությունը և գիտելիքը կայուն ապագայի երաշխիք» ծրագրի շրջանակներում: Միջոցառման նպատակն էր աջակցել հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, ովքեր ունեն մանկական ուղեղային կաթված: Ծրագրի վերջում մարզպետը մրցանակը հանձնեց միջոցառման ոչ թե...

Կոտայքի մարզպետն այցելել է Գեղարդ, Գողթ և Ջրվեժ համայնքներ 13.07.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է Գեղարդ և Գողթ համայնքներ, եղել է Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր և Զովք բնակավայրերում։ Մարզպետն աշխատանքային հանդիպումներ է ունեցել համայնքապետարանների աշխատակազմի հետ, եղել համայնքների առողջապահական, կրթական և նախակրթական հաստատություններում։ Այցի հիմնական նպատակը Գեղարդ համայնքում նշանակված հանրային լսումներն էին։ Դպրոցի դահլիճում՝ գյուղի հանրության ներկայացուցիչների հետ կազմակերպված լսումներին քննարկվել է...

Ձորաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար է նշանակվել 12.07.2018
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարը Հայկ Լևոնի Սարոյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնում:

Ընդունելություն մարզպետի Եղվարդի նստավայրում 12.07.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Եղվարդ քաղաքում ընդունել է բազմաբնույթ խնդիրներով դիմած մի շարք քաղաքացիների: Քաղաքացիները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին սոցիալական, իրավական, առողջապահական և այլ ոլորտներին: Լսելով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրները՝ քաղաքացիների բարձրացրած հարցերը մանրամասն քննարկվել են, իսկ մնացած բողոքներով Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է մարզպետարանի համապատասխան բաժիններին ուսումնասիրել և...


