Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն այցելել է Ջրաբեր համայնք

Կոտայքի մարզպետն այցելել է Ջրաբեր համայնք 18.07.2018

    Կոտայքի մարզում հանրակրթության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ջրաբեր համայնքի միջնակարգ դպրոց և հանդիպում ունեցել կառավարման խորհրդի անդամների հետ։  Հուլիսի 20-ին այս դպրոցում կառավարման խորհրդի անդամները ընտրելու են նոր տնօրեն։ Կառավարման խորհրդի հետ մարզպետն ունեցել է բովանդակալից քննարկում, որի ընթացքում դարձյալ հորդորել է խորհրդի կողմից ջանք չխնայել ապաքաղաքականացնելու մեր դպրոցներն ու կրթության մակարդակը բարձրացնելու...

Քաղաքացիների ընդունելություն Հրազդան քաղաքում 19.07.2018 17.07.2018

    Սույն թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 9:00-13:00 Կոտայքի մարզպետարանում (ք. Հրազդան, Վարչական շենք), Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կընդունի Հրազդան քաղաքի և հարակից բնակավայրերի նախապես հերթագրված բնակիչներին: Ընդունելությանը մասնակցելու համար կարող եք հերթագրվել՝ զանգահարելով 0223 2-57-14 :

Հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը

Հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը 17.07.2018

    Սույն թվականի հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:  Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։  

Հրաժարականի դիմում է ներկայացրել Մրգաշեն  համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը

Հրաժարականի դիմում է ներկայացրել Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը 17.07.2018

    Սույն թվականի հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը: Հուլիսի 17-ին համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:  Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։  

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին 16.07.2018

    Այսօր՝ հուլիսի 16-ին, ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմին և ավագանու անդամներին ներկայացրեցին Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին։  Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը։  Ողջունելով և շնորհավորելով Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին՝ մարզպետը գործուն...

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է «Վազիր՝ սրտով» միջոցառմանը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է «Վազիր՝ սրտով» միջոցառմանը 14.07.2018

    Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Հրազդան քաղաքում մասնակցել է «Վազիր՝ սրտով» միջոցառմանը, որը կազմակերպվել էր Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոնի կողմից իրականացվող «Ապահովությունը և գիտելիքը կայուն ապագայի երաշխիք» ծրագրի շրջանակներում:  Միջոցառման նպատակն էր աջակցել հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, ովքեր ունեն մանկական ուղեղային կաթված:  Ծրագրի վերջում մարզպետը մրցանակը հանձնեց միջոցառման ոչ թե...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 15:51:47