Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում մեկնարկել է 609 մլն 700 հազար դրամ ընդհանուր բյուջեով ծրագրերի իրականացումը

Կոտայքի մարզում մեկնարկել է 609 մլն 700 հազար դրամ ընդհանուր բյուջեով ծրագրերի իրականացումը 31.08.2018

Հաստատվել են Կոտայքի մարզի տարբեր համայնքներից Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն սուբվենցիոն ծրագրով ֆինանսավորման ներկայացված 17 հայտեր: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 609 մլն 700 հազար դրամ: Քաղաքային և գյուղական մի շարք համայնքներում իրականացվելու են հետևյալ ծրագրերը.  Գեղաշեն – Համայնքի խմելու ջրի ջրագծերի կառուցում, Ակունք – Զառ բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգում, Նոր Գյուղ բնակավայրի կոյուղու արտաքին ցանցի վերանորոգում, Հատիս...

Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Գեղադիր համայնքից 31.08.2018

Ս/թ-ի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11.00-ին, Գեղադիրի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ: Նիստի օրակարգը.  1..<<Գեղադիր համայնքի մանկապարտեզ>> ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, աշխատողների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին  2.Համայնքի ղեկավարի կողմից ներկայացված <<Գեղադիր համայնքի մանկապարտեզ>> ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածուին համաձայնություն տալու մասին  3.Գեղադիր...

Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Եղվարդ համայնքից 30.08.2018

Ս/թ-ի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 16.00-ին, Եղվարդի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ:  Նիստի օրակարգը.  1 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի կամավոր խնդիրների, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունների և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին:  2 Գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու նպատակով ֆինանսական ներդրում կատարելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին:  3 Եղվարդ համայնքի 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից գումար...

 Խնդիրներին պետք է տրվեն  վերջնական լուծումներ.  մարզպետը Ողջաբերդում էր

Խնդիրներին պետք է տրվեն վերջնական լուծումներ. մարզպետը Ողջաբերդում էր 30.08.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը երեկ մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց հետ համայնքային հանդիպում ունեցավ Ողջաբերդի համայնքապետարանում՝ բնակիչների և համայնքի ղեկավարի մասնակցությամբ:  Մարզպետը լսեց քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները՝ կապված սողանքային վայրում տների փլուզման վտանգի, վթարայնության, ունեցած վնասի փոխհատուցման և այլ հարցերի հետ: Խնդիրներն այս համայնքում բավականին խորքային են, դրանց լուծումը կպահանջի տևական բարդ և համակողմանի աշխատանքներ:  Ռոմանոս...

Ինժեներական արտադրությունը կհանգեցնի դրական փոփոխությունների

Ինժեներական արտադրությունը կհանգեցնի դրական փոփոխությունների 30.08.2018

Օգոստոսի 29-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Եղիցի լույս-ԲՀ» արտադրական ընկերությունում էր:  Այն գտնվում է Չարենցավան քաղաքում, զբաղվում է գազի ճնշակայանների, կենտրոնացված կառավարման համակարգերի, չափիչ սարքերի և այլ տեխնիկայի նախագծմամբ և արտադրությամբ:  Ընկերությունն իր Հայաստանյան արտադրությունում ունի 120 աշխատակիցներ, որոնցից 80-ը՝ պրոֆեսիոնալ ինժեներներ: Սարքավորումները նաև արտահանվում են այլ երկրներ:  Կոտայքի մարզպետը լավ...

Ակնկալում եմ կրթական հաստատություններում տեսնել արդյունավետ և որակյալ աշխատանք. Կոտայքի մարզպետ

Ակնկալում եմ կրթական հաստատություններում տեսնել արդյունավետ և որակյալ աշխատանք. Կոտայքի մարզպետ 29.08.2018

Օգոստոսի 28-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի ուղեկցությամբ անակնկալ այցեր է ունեցել Աբովյանի թիվ 1 հատուկ /օժանդակ/, 2-րդ և 5-րդ հիմնական դպրոցներ:  Թիվ 1 հատուկ դպրոցում արտաքին հարդարման և կազմակերպչական մի շարք խնդիրների մասով մարզպետի կողմից եղան դիտողություններ. Վերջինս անընդունելի համարեց նման իրավիճակը՝ երեխաներին կրթա-դաստիարակչական ծառայություններ մատուցող կառույցներում: Մարզպետի հորդորով՝ թերացումները կվերացվեն մինչև նոր ուսումնական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-19 18:00:36