Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրաժարականի դիմում է ներկայացրել Նոր Գեղի համայնքի ղեկավարը

Հրաժարականի դիմում է ներկայացրել Նոր Գեղի համայնքի ղեկավարը 03.09.2018

Օգոստոսի 31-ին Նոր Գեղի համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Հիշեցնենք, որ Ֆրոնտիկ Թևոսյանն այս համայնքը ղեկավարում էր 1986 թվականից: 

Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Ակունք համայնքից 03.09.2018

Ս/թ-ի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10.00-ին, Ակունք համայնքում տեղի կունենա ավագանու նիստ:  Նիստի օրակարգը.  1. Ակունքի համայնքի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի N55-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին  2. Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N49-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:  3. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասին  4. Հողերի օտարման մասին  5. Համայնքների միությանը անդամակցելու մասին  

Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Սոլակ համայնքից 03.09.2018

Ս/թ-ի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 17.00-ին, Սոլակի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ: Նիստի օրակարգը.  1. Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 20 -ի թիվ 51-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին  2. Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամ առաջադրելու մասին  

Քայլեր են ձեռնարկվելու բոլոր խնդիրների լուծման համար.մարզպետը Կաքավաձորում էր

Քայլեր են ձեռնարկվելու բոլոր խնդիրների լուծման համար.մարզպետը Կաքավաձորում էր 03.09.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Հրազդան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանի ուղեկցությամբ՝ այցելեց Հրազդանի Կաքավաձոր թաղամաս: Մարզպետն ու Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շրջեցին դպրոցում, հանդիպում ունեցան դպրոցի մանկավարժական կազմի և բնակիչների հետ:  Դպրոցում այսօր արդեն առաջին անգամ երեխաներն օգտվել են «Տաք սնունդ» ծրագրից: Կոտայքի մարզպետն այս նպատակով բարեկարգված խոհանոցի առկայությունը դրական ձեռքբերում համարեց:...

Պետք է տանք լավագույնը՝  նույնը  պահանջելու իրավունք վաստակելու համար.Կոտայքի մարզպետ

Պետք է տանք լավագույնը՝ նույնը պահանջելու իրավունք վաստակելու համար.Կոտայքի մարզպետ 01.09.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Գիտելիքի օրվա առիթով սեպտեմբերի 1-ին այցելել և իր ողջույնն է հղել Ողջաբերդ, Արզնի, Նոր Գյուղ և Նոր Արտամետ համայնքների և Աբովյանի թիվ 7 դպրոցների սաներին:  Մարզպետարանի մի շարք պաշտոնյաներ ևս իրենց ներկայությամբ պատվել են մոտ 3 տասնյակ մարզային դպրոցների աշակերտներին ու մանկավարժներին, հնչեցրել մարզպետի ուղերձը, որտեղ ամփոփված էր ամբողջ ասելիքը.  «Այսօր ես հրաշալի առիթ ունեցա տեսնելու պայծառ հայացքներ, որոնք ժպիտ են հաղորդում, սակայն...

Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Գետամեջ համայնքից 31.08.2018

Ս/թ-ի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15.00-ին, Գետամեջի համայնքապետարաում տեղի կունենա ավագանու նիստ: Նիստի օրակարգը.  1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 18-ի N 46-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:  2. Տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները վարելու կարգը հաստատելու մասին:  3. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:  4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-19 18:00:36