Նորություններ
Լրահոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Զեկուցվել է, որ Զբոսաշրջության զարգացման և ենթակառուցվածքների ծրագրով Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում իրականացվում են զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, տուրիզմի գոտիների, ճանապարհների վերանորոգման, զբոսաշրջային պատմական...

Եվս մեկ սոցիալական աջակցություն՝ այս անգամ «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից 08.04.2020
Եվս մեկ սոցիալական աջակցություն՝ ուղղված մեր միայնակ տարեցներին և բազմազավակ ընտանիքներին: Կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ տնօրինության հետ ունեցած հանդիպման արդյունքներով, վերջիններիս նախաձեռնությամբ Հրազդանի տարածաշրջանի շուրջ 240 միայնակ տարեցների և բազմազավակ ընտանիքների կհատկացվեն մեկշաբաթյա առաջին անհրաժեշտության սննդի զամբյուղներ: Աշխատանքները մեկնարկել են այսօրվանից:...

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, առողջացել են 114 քաղաքացիներ 08.04.2020
Ապրիլի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդության 881 հաստատված դեպքեր, փաստացի բուժում են ստանում 758 քաղաքացիներ, առողջացել են 114 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: Առո՛ղջ եղեք:

Հաճելի անակնկալ Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի աշխատակիցներին 07.04.2020
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի 27 բուժաշխատողների, ովքեր այս ընթացքում հերթապահություն են իրականացրել Ծաղկաձորի կարանտիններում, հաճելի անակնկալ է մատուցել: Ընկերությունը դրամական պարգևներ է տրամադրել Ծաղկաձորի մեր հանգստյան տների մեկուսարաններում հերթապահություն իրականացնող շտապօգնության և ընտանեկան բժիշկներին, բուժքույրերին և այլ բուժաշխատողների: Շնորհակալ ենք «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին՝ մեր...

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք. առողջացել են 87 քաղաքացիներ 07.04.2020
Ապրիլի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ, կան կորոնավիրուսային հիվանդության 853 հաստատված դեպքեր, փաստացի բուժում են ստանում 758 քաղաքացիներ, առողջացել են 87 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 8 է:

Կոտայքի մարզպետը շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ 07.04.2020
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, Շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ և մաղթում, որ սերը, երջանկությունը մշտապես ուղեկցեն ձեզ և որևէ պարագայում չխամրի ձեր ժպիտն ու գեղեցկությունը: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առողջապահության ոլորտում ծառայող մեր մայրերին ու քույրերին, քանզի այսօրվա մեր հերոսները իրենք են, ովքեր առաջին գծում պայքարում են մարդկության առջև ծառացած մարտահրավերի դեմ՝ գուցե արդեն մեկ ամիս չտեսելով իրենց...