Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

COP17 համաժողովին Կոտայքի մարզը ներկայացել է պատշաճ կերպով

12.11.2026

 Երևանում անցկացված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, պաշտոնապես ավարտվել է, սակայն այս կարևոր իրադարձության մասին դեռ երկար կխոսվի:

 Այն իր ծավալով աննախադեպ էր: 12 օր շարունակ մարզի համայնքները, ըստ նախապես մշակված օրակարգի, ներկայացրել են իրենց համայնքի կենսաբազմազանությունը, ինչպես նաև նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության առանձնահատկությունները:

 Կոտայքի մարզի տաղավար են այցելել Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանը, նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Ահարոն Սահակյանը, մարզպետի աշխատակազմի ղեկավար Լևոն Պետրոսյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ, այցելուներ ամբողջ աշխարհից։

 Մարզի տաղավարը տպավորիչ էր, իսկ մարզի հանդեպ մեր այցելուների հետաքրքրությունը մեծ էր հատկապես ցուցադրությանը զուգահեռ կազմակերպված մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացմամբ։

 Մարզի մասնակցությունն ապահովվել է Կոտայքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների համակարգմամբ՝ մարզի բոլոր համայնքների ակտիվ ներգրավմամբ։

 Շնորհակալություն բոլոր համայնքներին' ակտիվ ներգրավման, համագործակցության և մարզը պատշաճ կերպով ներկայացնելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 17:50:03