Նորություններ
Լրահոս
Մարզպետ Լիլիթ Ստեփանյանի գլխավորությամբ անցկացվել է գործակարգավարական խորհրդակցություն
10.11.2026
ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Մարզպետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ «Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին»՝ հանձնարարելով ձևավորել մարզի շահառու ընտանիքների ամբողջական ցանկ՝ ծրագրին մարզի համապատասխան ընտանիքների ընդգրկվածությունն ապահովելու նպատակով:
Հաջորդիվ Լիլիթ Ստեփանյանն անդրադարձել է ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և ընդգծել դրանց իրականացման նկատմամբ հետևողական վերահսկողության, սահմանված ժամկետների պահպանման և աշխատանքների որակի ապահովման կարևորությունը:
Մարզպետը հետաքրքրվել է նաև Եղվարդ համայնքում ավտովթարից տուժած ընտանիքի երեխաների առողջական վիճակով:
Առանձին անդրադարձ է կատարվել նաև կրթության, գյուղատնտեսության ոլորտների առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին:


