Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանը ՏԿԵ նախարարի հետ դիտարկել են ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
10.11.2026
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Կոտայքի մարզ։
Նախարարը Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ նախ ծանոթացել է Արզնի-Նոր Գեղի 6.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են։
Այնուհետև այցելել են Հ-4, Երևան-Եղվարդ- Արագյուղ - Հարթավան - /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ15+600-կմ28+000 հատվածի հիմնանորոգման շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին։
Շինարարի և պատասխանատուների հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները, ժամանակացույցը։


