Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Առաջին աշխատանքային հանդիպումը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ

03.11.2026

 Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն այսօր առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ ծանոթանալով նրանց գործունեությանն ու իրականացվող աշխատանքներին։

  Հանդիպման ընթացքում մարզպետն ընդգծել է թիմային աշխատանքի, փոխվստահության և արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ պատրաստ է աշխատել միասնական և գործընկերային մթնոլորտում՝ համատեղ ջանքերով ապահովելով լավագույն արդյունքներ։

 Անդրադարձ է կատարվել մարզպետի աշխատակազմի գործունեության կազմակերպման, մարզի բոլոր ոլորտների առաջնահերթությունների և առկա խնդիրների վերհանման հարցերին։

 Կարևորվել է յուրաքանչյուր ոլորտի նկատմամբ հետևողականությունն ու համակարգված աշխատանքը՝ Կոտայքի մարզի համաչափ զարգացման և բնակիչների խնդիրների արդյունավետ լուծման նպատակով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-05 10:08:52