Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին

01.11.2026

 ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետի աշխատակազմին և Կոտայքի մարզի համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին։

 Նախարարը շնորհավորել է տիկին Ստեփանյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում։

 Նախարարն ընդգծել է, որ Լիլիթ Ստեփանյանը Կոտայքի մարզից է, լավ է ճանաչում մարզը և քաջատեղյակ է առկա խնդիրներին, և վստահություն է հայտնել, որ նրա փորձն ու մասնագիտական կարողությունները կնպաստեն մարզի զարգացմանը և առկա խնդիրների լուծմանը։

 Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանին՝ կատարած ծավալուն աշխատանքի և մարզի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

 Լիլիթ Ստեփանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կառավարությանն ու քաղաքական թիմին ցուցաբերած վստահության համար՝ ընդգծելով, որ ջանք ու եռանդ չի խնայելու մարզին ծառայելու և դրա զարգացումն ապահովելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-05 10:08:52