Նորություններ
Լրահոս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Նաիրիում կայացել է PROFAL ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողություն
19.10.2026
Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանը Նաիրի համայնքում ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած PROFAL ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը:
Ալյումինե դռների և պատուհանների արտադրող PROFAL ընկերությունը Նաիրի համայնքի արդյունաբերական տարածքում կառուցել է ապակու մշակման նոր գործարան։ Այն կառուցվել է հիմքից՝ եվրոպական և ամերիկյան բարձր չափանիշներին համապատասխան։
Իրականացվել է շուրջ 20 մլն դոլարի ներդրում շինարարության և ժամանակակից սարքավորումների ձեռքբերման համար, առաջիկա երկու տարում նախատեսվում է ևս 10 մլն դոլարի ներդրում:
Առավել մանրամասն՝
https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan-Glass.../


