Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ կառավարությունը համաֆինանսավորել է Կոտայքի մարզի 4 սուբվենցիոն ծրագիր

16.10.2026

 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստում կայացած որոշմամբ շուրջ 2 մլրդ. 71 մլն. դրամ է հատկացվել մարզերի 15 համայնքների 26 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար:

Կոտայքի մարզում համաֆինանսավորվող 4 ծրագրերն են՝

  • Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքային բնակավայրի «Արև» մանկապարտեզի վերանորոգում և բակային տարածքի բարեկարգում։ Աշխատանքների 65 %-ը կատարված է: Նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 120 սանի համար:
  • Աբովյան քաղաքի 9-րդ փողոցի 1/5 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի վերակառուցում և գույքի ձեռքբերում (1-ին փուլ): Աշխատանքներն ավարտված են: Նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 288 սանի համար:
  • Աբովյան համայնքի Բալահովիտ, Կաթնաղբյուր, Պտղնի բնակավայրերի փողոցների լուսավորության համակարգերի կառուցում: Աշխատանքներն ավարտված են, կառուցվել է 1,8 կմ երկարությամբ լուսավորության համակարգ:
  • Գառնի համայնքի #Գառնի, #Գեղադիր և #Գողթ բնակավայրերի փողոցների ասֆալտապատում: Աշխատանքներն ավարտված են, ասֆալտապատվել է 1,2 կմ երկարության ճանապարհահատված 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-16 18:07:35