Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Քասախում կցուցադրվի ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված ֆիլմ

07.10.2026

 Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի արվեստի դպրոցում ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված ցուցադրություն կիրականացվի։

 Հունական համայնքին նվիրված ցուցադրության շրջանակում կներկայացվի ռեժիսոր Թեո Անգելոպուլոսի «Հավերժություն և մեկ օր» (1998) ֆիլմը։

 Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Տանիքը՝ Հայաստան» ծրագրի շրջանակում:

 Ֆիլմը պատմում է տարբեր ինքնությունների, պատմությունների և մշակույթների մասին՝ միաժամանակ ընդգծելով ծրագրի առանցքային գաղափարը՝ տարբեր ինքնություններ, տարբեր մշակույթներ, մեկ ընդհանուր տուն՝ Հայաստանը։

 Ծրագրի նպատակն է՝ կինոյի միջոցով ստեղծել մշակութային ճանաչողության և կրթության հարթակ, նպաստել ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության ճանաչելիությանը, տարբեր համայնքների միջև երկխոսությանը և հասարակության ներսում փոխճանաչմանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-09 11:10:29