Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Համայնքների կողմից իրավական ակտերի մշակման առանձնահատկությունները» թեմայով քննարկում Կոտայքի մարզպետի աշխատակազմում

06.10.2026

 Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում՝ «Համայնքների կողմից իրավական ակտերի մշակման առանձնահատկությունները» թեմայով:

 Մարզային քննարկումը նախաձեռնվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության, «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի հետ համատեղ՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ:

 Մասնակցել են Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ և մասնագետներ, ինչպես նաև մարզի համայնքապետարանների աշխատակազմերի ղեկավարներ, համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:

 Նախաձեռնության նպատակն է բարձրացնել համայնքների կողմից մշակվող իրավական ակտերի որակը, ապահովել իրավաստեղծ գործընթացի արդյունավետությունն ու միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը:

 Սեմինարի ընթացքում ներկայացվել են իրավական ակտերի մշակման առանձնահատկությունները, ՏԻՄ ոլորտում նոր օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև քննարկվել են իրավական ակտերի մշակման ընթացքում առաջացող իրավական խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։

 Ներկայացվել է նաև arlis.am նոր կայքը և դրա գործիքները։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-09 11:10:29