Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կաապկցությամբ
05.10.2026
Սիրելի' ուսուցիչներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը Ուսուցչի օրվա կապակցությամբ։
Ուսուցչի աշխատանքն առանձնահատուկ պատասխանատվություն և նվիրում պահանջող առաքելություն է, որի կարևորագույն արդյունքը կրթված, գիտակից և արժեհամակարգ ունեցող սերնդի ձևավորումն է։ Ձեր մասնագիտական նվիրվածությամբ և ամենօրյա հետևողական աշխատանքով դուք կարևոր ներդրում եք ունենում մեր երկրի կրթական առաջընթացի գործում։
Առանձնահատուկ շնորհավորում եմ Կոտայքի մարզի բոլոր ուսուցիչներին։ Վստահ եմ, որ ձեր հետևողական աշխատանքն ու նվիրվածությունը շարունակելու են կարևոր դեր ունենալ մեր երեխաների կրթության, դաստիարակության և նրանց ապագայի կերտման գործում։
Մաղթում եմ մասնագիտական նոր հաջողություններ, արդյունավետ աշխատանք, առողջություն և բարեկեցություն


