Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանի շնորհավորական ուղերձը Ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ
04.10.2026
Հոկտեմբերի առաջին կիրակի օրը Հայաստանում նշվում է որպես Ազգային փոքրամասնությունների օր։
Այս առիթով ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի և, մասնավորապես, Կոտայքի մարզի ազգային փոքրամասնությունների բոլոր ներկայացուցիչներին։
Հայաստանի Հանրապետությունում դարեր շարունակ հայերի հետ կողք կողքի բնակվել և բարեկամություն են արել տարբեր ժողովուրդներ։
Ազգային փոքրամասնություններն իրենց ինքնատիպ մշակույթով, լեզվով, ավանդույթներով և հոգևոր արժեքներով մեր երկրի կարևոր ու անբաժանելի մասն են։
Հայ ժողովրդի և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների միջև ձևավորված բարեկամությունն ու ընկերությունը տարիների ընթացքում դարձել են փոխադարձ հարգանքի և համերաշխության ամուր հիմք։
Այս գեղեցիկ բազմազանության կարևոր մասն է նաև Կոտայքի մարզը, որտեղ ապրում ու արարում են տարբեր ազգային համայնքների ներկայացուցիչներ, այդ թվում' ասորիներ, եզդիներ, հույներ և այլք։ Նրանց մշակույթը, ազգային ավանդույթներն ու սովորույթները հարստացնում են մարզի հասարակական ու մշակութային կյանքը՝ այն դարձնելով առավել բազմազան և գունեղ։
Թող մեր երկրում և Կոտայքի մարզում միշտ ամուր լինեն այդ կապերը, իսկ մեր բազմազանությունը շարունակի լինել միասնականության ու փոխըմբռնման կարևոր ուժ։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում տոնական բարձր տրամադրություն։


