Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների կիրառումը և մեկանգամյա պլաստիկ արտադրանքը կարգելվի օրենքով

01.10.2026

 ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Կոտայքի մարզպետի աշխատակազմում կազմակերպել էր աշխատանքային հանդիպում 2027 թվականի հունվարի 1-ից արգելվող պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա պլաստիկ արտադրանքի արգելքի և շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից անվտանգ այլընտրանքային ապրանքների վերաբերյալ:

 Քննարկմանը մասնակցել են մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արմեն Հակոբյանը, վարչության մասնագետներ, մարզի համայնքների ղեկավարների տեղակալներ, ինչպես նաև առևտրի և ծառայությունների բաժինների պատասխանատուներ:

  Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվել են առևտրի օբյեկտներում պոլիէթիլենային տոպրակների և պարկերի, ինչպես նաև արգելվող պլաստիկ արտադրանքի շրջանառության սահմանափակմանն ուղղված օրենսդրական կարգավորումները։

Անդրադարձ է կատարվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությանը և առաջիկա անելիքներին՝ օրենքի պահանջների պատշաճ իրազեկման և արդյունավետ կիրառման ապահովման համատեքստում։

 Հանդիպումների շրջանակում համայնքների ներկայացուցիչներին տրամադրվել են բազմակի օգտագործման էկոպայուսակներ, ներկայացվել է օրենսդրական կարգավորումների շրջանակը, տրվել են պարզաբանումներ։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-02 09:19:27