Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը

30.09.2026

 Դպրոցահասակ երեխաների շրջանում լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը, որին արդեն երկրորդ տարին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում նաև Կոտայքի մարզը:

 Այս տարի մրցաշարի Կոտայքի մարզային փուլը կանցկացվի հոկտեմբերի 1-ին Աբովյան քաղաքում:

 Նշենք, որ մրցաշարին կմասնակցեն Կոտայքի մարզի 15 դպրոցներից շուրջ 60 աշակերտներ:

Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբով՝
✔ 4-7-րդ դասարաններ՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտներ,
✔ 8-12-րդ դասարաններ՝ 2009-2013 թվականներին ծնված աշակերտներ:

 Եզրափակիչ փուլը կանցկացվի նոյեմբերի վերջին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում:

Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր մասնակիցներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-02 09:19:27