Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզը ևս պատրաստվում է COP17-ին
29.09.2026
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմն ակտիվորեն նախապատրաստվում է հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվեցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:
Մասնավորապես, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունը կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ համատեղ համագործակցում է մարզի բոլոր համայնքապետարանների հետ, որպեսզի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսվող Կանաչ գոտու տաղավարում Կոտայքի մարզը պատշաճ ներկայացվի:
Այս պահին մարզի բոլոր համայնքներն ակտիվորեն ներգրավված են համապատասխան աշխատանքներում


