Նորություններ
Լրահոս
Առանցքային հարցերը գործակարգավարական խորհրդակցության օրակարգում
28.09.2026
Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է խորհրդակցությամբ, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանը:
Ոլորտային պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են աշխատանքային առաջնահերթությունները, մասնավորապես, քաղաքաշինության, կրթության և տարածքային կառավարման ոլորտներին առնչվող մի շարք կարևոր հարցեր։
Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներով՝ Կոտայքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ ընթացող մանկապարտեզների շինարարական, դպրոցներում իրականացվող ընթացիկ աշխատանքներին և դրանց առնչվող խնդիրներին։
Քննարկվել են նաև քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները:
Վասակ Վարդանյանի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ բարձրացված հարցերի հասցեական լուծման և համապատասխան ընթացք ապահովելու ուղղությամբ








