Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Պտղնի և Մրգաշեն բնակավայրերում ընթանում են մանկապարտեզների վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ

24.09.2026

 ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը աշխատանքային այցով Աբովյան համայնքի Պտղնի և Նոր Հաճըն համայնքի Մրգաշեն բնակավայրերում էին։

 Վերջիններս նախ շրջել են ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ վերանորոգվող Պտղնիի մսուր մանկապարտեզի շենքի տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Պետական բյուջեի միջոցներով' ավելի քան 146 մլն. դրամ արժեքով, այստեղ իրականացվում են վերանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներ։

 Հաջորդիվ այցելել են Մրգաշեն բնակավայր, որտեղ կրկին ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ, ՀՀ պետական բյուջեով' շուրջ 75 մլն. դրամ արժեքով, իրականացվում են մսուր մանկապարտեզի վերանորոգման և բակային հատվածի բարեկարգման աշխատանքներ։

Պատասխանատուները եղել են նաև Մրգաշենի միջնակարգ դպրոցում, որը վերանորոգվել է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-24 12:09:08