Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աշխատանքային շրջայց Հրազդանի թիվ 2 հիմնական, Հրազդանի թիվ 7 և Ջրառատի միջնակարգ դպրոցներ

23.09.2026

 ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը և քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը շրջայց են կատարել Հրազդանի թիվ 2 հիմնական, Հրազդանի թիվ 7 և Ջրառատի միջնակարգ դպրոցներ:

 Առաջին կանգառը ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ,Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցված Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցում էր: Ավարտված շին.աշխատանքները երաշխիքային սպասարկման փուլում են, և կատարված այցի նպատակը՝ հետշինարարական աշխատանքների որակի դիտարկումն էր: Դպրոցում կային հետշինարարական թերություններ, որոնք Հայկ Մկրտչյանը հանձնարարեց սեղմ ժամկետներում վերացնել:

  Նույն նպատակն ուներ նաև մարզպետի տեղակալի և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների այցը Ջրառատի միջնակարգ դպրոց: Հիշեցնենք, որ այս դպրոցն էլ կառուցվել էր ՀՀ կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում:

 Հաջորդիվ այց է կատարվել Հրազդանի թիվ 7 միջնակարգ դպրոց, որտեղ դպրոցի բյուջեի միջոցներով՝ շուրջ 15 մլն. դրամ արժեքով, իրականացվել են մարզադահլիճի վերանորոգման աշխատանքներ: Նշենք, որ այս դպրոցի մարզադահլիճը նախկինում չափազանց անմխիթար վիճակում էր, իսկ վերանորոգումից հետո աշակերտներն արդեն մարզվում են նոր և բարեկարգ պայմաններում: Այստեղ ևս արձանագրվել են հետշինարարական խնդիրներ, որոնց արագ շտկման և սահմանված նորմերին համապատասխանեցնելու նպատակով Հայկ Մկրտչյանի կողմից տրվել է հանձնարարական:

 Նմանատիպ այցերը շարունակական են լինելու: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-24 12:09:08