Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանի շնորհավորական ուղերձը Անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ
21.09.2026
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։
Անկախությունը հայ ժողովրդի պատմական ձեռքբերումն է, բայց միաժամանակ՝ մեր ամենօրյա պատասխանատվությունը՝ ամուր, զարգացած, խաղաղ և հարատև պետություն կառուցելու համար։ Հարատև պետության գաղափարը պետք է լինի մեր բոլորի ամենօրյա աշխատանքի, միասնականության և պատասխանատվության առանցքում։
Այսօր առավել քան երբևէ կարևոր է գիտակցել, որ հարատև պետությունը կառուցվում է յուրաքանչյուր քաղաքացու նվիրումով, հայրենասիրությամբ և պետությանն ամեն գնով տեր կանգնելու պատրաստակամությամբ։
Թող մեր անկախ պետականությունը հարատևի և ամրապնդվի՝ որպես հայ ժողովրդի միասնական կամքի, արժանապատվության ու ստեղծագործ ուժի կենդանի արտահայտություն: Թող Հայաստանի Հանրապետությունը լինի խաղաղ, անվտանգ, հզոր ու զարգացող պետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի վստահությամբ կկերտի իր ապագան, իսկ սերունդները՝ իրենց երազանքները։


