Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլում Կապուտանի միջնակարգ դպրոցի թիմը զբաղեցրել է 1-ին պատվավոր հորիզոնականը

16.09.2026

 Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են Հայաստանի 10 մարզերի և Երևանի՝ մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքներ գրանցած 22 թիմեր՝ ընդհանուր 66 մասնակցով։

 Մրցաշարին հետևել և պարգևատրման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիային նախագահ Արա Սադոյանը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի չեմպիոն Սամուել Սանչեսն ու ներկայացուցիչներ RCS Sports & Events ընկերությունից: Նրանք Հայաստանում են գտնվում «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի շրջանակում:

 Մրցաշարի եզրափակիչ փուլին Կոտայքի մարզը առաջին տարիքային խմբում ներկայացել է Կապուտանի, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ Ակունքի միջնակարգ դպրոցների թիմերով:

Համառ պայքարի արդյունքում Կապուտանի միջնակարգ դպրոցի թիմը զբաղեցրել է 1-ին պատվավոր հորիզոնականը և պարգևատրվել Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսի կողմից:

Ակունքի միջնակարգ դպրոցի թիմը 2-րդ տարիքային խմբում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Շնորհավորում ենք մեր մարզը ներկայացնող մարզիկներին և մաղթում հաջողություններ առաջիկա մրցաշարերում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-24 12:09:08