Նորություններ
Լրահոս
Պարգևատրվել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողներ
16.09.2026
ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Սեդրակյանին և վարչության ծառայողների։
Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Հարություն Ալեքսանյանը։
Հայկ Մկրտչյանը ողջունել է ներկաներին և փրկարար ծառայության աշխատակիցների հետ քննարկել ոլորտային հարցեր։
Փրկարարի օրվա կապակցությամբ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Հայկ Մկրտչյանը Կոտայքի մարզպետի պատվոգրերով է պարգևատրել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչության մի շարք ծառայողների։


