Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանի շնորհավորական ուղերձը Փրկարարի օրվա կապակցությամբ
04.09.2026
Սեպտեմբերի 4-ին Հայաստանում նշվում է Փրկարարի մասնագիտական տոնը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր փրկարարներին և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներին։
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ձեր բացառիկ առաքելությունն ու այն մեծ պատասխանատվությունը, որը պատվով իրականացնում եք' հանուն մարդկային կյանքերի փրկության և անվտանգ միջավայրի պահպանման։
Փրկարարի աշխատանքը ոչ միայն մասնագիտական որակներ, պատրաստվածություն, այլև առանձնահատուկ նվիրում, խիզախություն, մարդկային բարձր արժեքներ և սեփական կյանքը վտանգելու պատրաստակամություն է պահանջում։ Ձեր ամենօրյա ծառայության շնորհիվ բազմաթիվ քաղաքացիներ դժվարին իրավիճակներում ստանում են անհրաժեշտ աջակցությունն ու պաշտպանությունը։
Կոտայքի մարզպետի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհակալություն յուրաքանչյուրիդ' անձնվեր աշխատանքի, տոկունության և հայրենանվեր ծառայության համար։
Մաղթում եմ ձեզ առողջություն, ընտանեկան բարօրություն և անփորձանք ծառայություն:


