Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի' Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

01.09.2026

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ ծնողներ, սրտանց շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Նոր ուսումնական տարին նոր նպատակների, ձեռքբերումների և կարևոր բացահայտումների սկիզբ է: Այս օրն առանձնահատուկ հուզմունքով են դիմավորում հատկապես առաջին դասարանցիները, ովքեր առաջին անգամ են բացում դպրոցի դռները և մուտք գործում գիտելիքի հրաշալի աշխարհ։

Սիրելի՛ աշակերտներ, թող նոր ուսումնական տարին լինի ստեղծագործ մտքի, հաջողությունների և հաղթանակների տարի։ Ձգտեք սովորել, զարգանալ և վստահ քայլերով կերտել Ձեր ապագան։

Հարգելի՛ մանկավարժներ, շնորհավորում եմ նաև Ձեզ: Ձեր մասնագիտական նվիրումը, գիտելիքն ու հոգատար վերաբերմունքը սերունդների կրթության և դաստիարակության կարևորագույն հիմքն են։

Սիրելի՛ ծնողներ, Ձեր աջակցությունն ու վստահությունն անչափ կարևոր են մեր երեխաների կրթության գործում: Թող Ձեր զավակների հաջողություններն ու ձեռքբերումները մշտապես հպարտության և ուրախության զգացումներ պարգևեն: Թող յուրաքանչյուր աշակերտ և ուսանող վստահ քայլերով առաջ շարժվի դեպի իր երազանքներն ու նպատակները:

Կոտայքի մարզի բոլոր կրթօջախներին մաղթում եմ խաղաղ, արդյունավետ և հաջողություններով լի ուսումնական տարի:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-01 12:39:47