Նորություններ
Լրահոս
ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգվում են Առինջի միջնակարգ դպրոցը և Պտղնիի մսուր մանկապարտեզը
14.08.2026
ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը և մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանն աշխատանքային շրջայց են կատարել ՀՀ պետական բյուջեով իրականացվող շինարարական օբյեկտներում:
Այս պահին ՀՀ պետական բյուջեով՝ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ հիմնանորոգվում է Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի միջնակարգ դպրոցը:Ծրագրի պայմանագրային արժեքը 366 մլն. դրամ է:
Կրկին ՀՀ պետական բյուջեով՝ Կոտայքի մարզպետի աշխատակազմի պատվիրակությամբ իրականացվում են Պտղնիի մսուր-մանկապարտեզի հիմնանորոգման և կից մասնաշենքի կառուցման աշխատանքները:
Ծրագրի արժեքն ավելի քան 146 մլն. դրամ է:
Հայկ Մկրտչյանը և Հրաչյա Վարդանյանը շրջել են երկու շինհրարակներում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, շինարարների հետ քննարկել շինարարության ընթացքին վերաբերող հարցեր:
Այս ձևաչափով այցերը պարբերական բնույթ են կրելու:


