Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել Արամուսի վերանորոգված մշակույթի կենտրոնի բացման արարողությունը

23.04.2026

 Մասնակցային բյուջետավորման գործընթացի փայլուն օրինակ Աբովյան համայնքում
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանի, աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի և Աբովյան համայնքի պատասխանատու այլ պաշտոնյաների հետ մասնակցել է Արամուսի մշակութային կենտրոնի բացման արարողությանը:

 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում Աբովյան համայնքում քաղաքացիների կողմից առաջարկված և քվեարկության արդյունքում հաղթած ծրագրի շրջանակում վերանորոգվել է Արամուս բնակավայրի մարզամշակութային կենտրոնը:

 Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 82 965 870 դրամ, որից ՀՀ կառավարության հատկացրած գումարը 58 933 900 դրամ է, համայնքի մասնաբաժինը՝ 24 031 970 դրամ:

 «Սա քաղաքացի-համայնք-կառավարություն համագործակցության կարևոր ձևաչափ է, երբ բնակիչն ինքն է որոշում իր համայնքի համար առաջնահերթ խնդիրները և առաջարկում դրանք լուծել, ապա նաև քվեարկության միջոցով հասնում խնդրի լուծմանն ու ծրագրի իրականացմանն իր բնակավայրում»,- միջոցառման շրջանակում նշել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-23 11:48:06