Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
22.04.2026
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին և դեսպանատան քաղաքական ու տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանին:
Հանդիպմանը ներկա էիև նաև մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը:
Մարզի ղեկավարը ողջունել է հյուրերին Կոտայքի մարզ և մարզպետի աշխատակազմ այցի համար և շնորհակալություն հայտնել դեսպանին մարզի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար՝ վստահություն հայտնելով, որ բազմաթիվ ոլորտային հարցերի շուրջ համագործակցության ընդհանուր եզրեր կգտնվեն:
Դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել մարզպետին հյուրընկալության համար և ներկայացրել այցի նպատակն ու հետաքրքությունների շրջանակը:
Գյուղատնտեսություն, բուսաբուծություն, ջերմոցային տնտեսություն, զբոսաշրջություն, Հրազդանում AI գործարանի կառուցում: Սրանք դեսպանին հետաքրքրող հարցերն էին, որոնց շուրջ էլ քննարկվել են համագործակցության հնարավորությունները:
Համաձայնություն է ձեռք բերվել ավելի ամրապնդել երկկողմ կապերը՝ մարզի ներդրումային միջավայրն ակտիվացնելու համար ակնկալելով ու կարևորելով նաև Նիդերլանդների Թագավորության դեսպանատան փորձագետների ու մասնագետների փորձը:
Մարզպետ Ահարոն Սահակյանը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության կառավարությանը՝ տարածաշրջանային հարցերի լուծման և նորմալացման գործընթացում ունեցած մեծ դերակատարության և այս կարևոր փուլում Հայաստանի Հանրապետությանն աջակցելու համար:


