Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում ընթանում է «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը
25.03.2026
ՀՀ Կոտայքի մարզում մեկնարկել է 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը:
Հրազդանի և Չարենցավանի տարածաշրջաններում արդեն ավարտվել են համայնքային խաղերը, որոնց արդյունքում մարզային փուլի ուղեգրեր են նվաճել Հրազդանի թիվ 11 հիմնական, Քաղսիի միջնակարգ, Չարենցավանի թիվ 6, Չարենցավանի թիվ 5, Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցների թիմերը:
Խաղերը շարունակվում են Նաիրիի և Աբովյանի տարածաշրջաններում:
Լիահույս ենք, որ մեր աշակերտները նույն ոգևորությամբ կշարունակեն մասնակցել նաև առաջիկա խաղերին՝գրանցելով բարձր ցուցանիշներ:


