Նորություններ
Լրահոս
Հրազդանի մաքրման կայանի կառուցման և կոյուղու ցանցի արդիականացման ծրագրի հետ կապված հերթական քննարկումն է տեղի ունեցել
24.03.2026
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի, Հրազդան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարուժան Սաֆարյանի, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պատասխանատուների և GIZ միջազգային կազմակերպության, Հրազդանի շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական քննարկումն է անցկացրել:
Օրակարգում Հրազդանի կոյուղու ցանցի արդիականացման, Քաղսիի նախկին մաքրման կայանի տեղում նոր կայան կառուցելու, Մարմարիկ գետ և Աղբյուրակ ջրամբար լցվող կեղտաջրերի մաքրման և կառավարման ծրագրերի հետ կապված հարցերն են::
Բոլոր առաջարկները քննարկվել են. այս փուլում մարզի ազդակիր համայնքներից ակնկալվում է գույքագրել գործող կոյուղու ցանցերի հետ կապված բոլոր խնդիրները, որոնք էլ կներկայացվեն ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտե՝ նախնական նախագծային հաշվարկներ իրականացնելու նպատակով:
Սա այս ձևաչափով արդեն չորրորդ քննարկումն է, իսկ հարցը մարզպետի ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Ակտիվ ու համակողմանի հանդիպումները շարունակվում են և արվում է առավելագույնը, որպեսզի ՀՀ կառավարություն- #Կոտայքի մարզպետի աշխատակազմ-ազդակիր համայնքներ- հասարակական սեկտոր արդյունավետ համագործակցության արդյունքում, նոր գործիքակազմերի կիրառմամբ Հրազդանում ստեղծվի կոյուղու արդիականացված համակարգ, մաքրման նոր կայան և կեղտաջրերի արդյունավետ կառավարում:


